Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Քաղաքականություն
30.01.2025 | 14:45
Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նրան ուղեկցել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին և հարգանքի տուրք մատուցել։
Բոճորիշվիլին նաև եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում։