Գազայի հատվածից ազատ արձակված պատանդին հանձնել են իսրայելցի զինվորականներին

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Իսրայելական բանակի զինծառայող Ագամ Բերգերը, որը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում պատանդ էր պահվում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից, ազատ է արձակվել հրադադարի գործարքի շրջանակում։ Անկլավում գտնվող Ջեբալիյա ճամբարում նրան հանձնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ապա վերադարձրել Իսրայել։

«Իսրայելի կառավարությունը ջերմորեն ողջունում է զինծառայող Ագամ Բերգերին։ Նրա ընտանիքին համապատասխան մարմինները ծանուցել են, որ նա վերամիավորվել է մեր ուժերին»,- ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Ագամ Բերգերը 2023 թվականի հոկտեմբերի դրությամբ սահմանին տիրող իրավիճակի համար պատասխանատու կին զինվորներից մեկն է եղել։ Նահալ Օզ բազայում չորս այլ կին զինվորների հետ նրա առևանգման կադրերը հրապարակվել են 2024 թվականի մայիսին:

Սպասվում է, որ ՀԱՄԱՍ-ը այսօր՝ հունվարի 30-ին, գերությունից կազատի 29-ամյա Արբել Յեհուդին և 80-ամյա Գադի Մոզեսին։ Ընդհանուր առմամբ, հունվարի 19-ին ուժի մեջ մտած համաձայնագրի առաջին փուլում պաղեստինցի զինյալները պետք է ազատեն 33 պատանդի։ Reuters-ի փոխանցմամբ՝ նրանցից ողջ են 25-ը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի