Երևանը կընդունի բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը. կայացել է վիճակահանությունը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Մյունխենում օրերս տեղի է ունեցել Երևանում հուլիսի 11-20-ը կայանալիք բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Երևանը կհյուրընկալի 20 երկրի հավաքականների, որոնք կպայքարեն Եվրոպայի Մ-20 B դիվիզիոնի չեմպիոնի կոչման համար:

Վիճակահանության արդյունքներով A խմբում ընդգրկվել են Խորվաթիայի, Պորտուգալիայի, Բուլղարիայի, Սլովակիայի և Մեծ Բրիտանիայի հավաքականները: C խմբում ընդգրկվել են Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդերլանդների, Վրաստանի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Դանիայի Մ20 տարեկանների հավաքականները, իսկ D խմբում հանդես կգան Թուրքիայի, Շվեդիայի, Հունգարիայի, Կոսովոյի և Ալբանիայի ընտրանիները:

Մյունխենում կայացել է նաև բասկետբոլի մինչև 18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի կանանց և տղամարդկանց առաջնության վիճակահանությունը։

Կանանց մինչև 18 տարեկանների հավաքականն ընդգրկվել է A խմբում, որտեղ մրցակիցներն են Ալբանիայի և Անդորրայի հավաքականները։ Առաջնությունը կկայանա հուլիսի 22-27-ն Անդորրայի մայրաքաղաք Անդորրա լա Վելլայում։

Տղամարդկանց մինչև 18 տարեկանների հավաքականն ընդգրկվել է A խմբում, որտեղ կմրցի Կիպրոսի, Մոնակոյի, Սան Մարինոյի և Ջիբրալթարի հավաքականների հետ։ Առաջնությունը կկայանա հուլիսի 19-27-ն Ալբանիայի Դյուրես քաղաքում:

Կայացել է նաև բասկետբոլի մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի կանանց և տղամարդկանց առաջնության վիճակահանությունը։ Կանանց Հայաստանի Մ-16 հավաքականն ընդգրկվել է A խմբում, որտեղ մրցակիցներն են Ջիբրալթարի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականները։ Կանանց Եվրոպայի Մ-16 C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 8-13-ը Կոսովոյի Պեյա քաղաքում։

Տղամարդկանց Հայաստանի Մ-16 հավաքականն ընդգրկվել է A խմբում, որտեղ մրցակիցներն են Ալբանիայի, Մալթայի և Մոլդովայի հավաքականները։ Առաջնությունը կկայանա հուլիսի 5-13-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։