Չես ամաչո՞ւմ՝ նման հարց ես տալիս. Ավանեսյանը` «ցեղասպանություն եղե՞լ է» հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դուր չեկավ լրագրողի այն պնդումը, թե ջրծաղիկի ներկրված պատվաստանյութերը փչացել են, քանի որ չեն պահպանվել պահման պայմանները։

«Ես հորդորում եմ, որ այսուհետ նման դիտարկումներ չանեք։ Ես արդեն ներկայացրել եմ, թե ինչու է ներկրումից հետո պատվաստանյութը գտնվում երկար փաստաթղթային փորձաքննությունների մեջ։ Առողջապահության նախարարությունը շատ խիստ, մանրակրկիտ փորձաքննում է բոլոր պատվաստանյութերի փաստաթղթերը և ընդունում է դրանք՝ միայն լիարժեք վստահ լինելով, որ պահպանվել են տեխնիկական բնութագրում գրված բոլոր պայմանները։ Պատվաստումների վերաբերյալ նման անհիմն եզրահանգումները վնասում են մեր իմունիզացիայի ծրագիրը և ճիշտ չեն»,-նկատեց նախարարը։

Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ ջրծաղիկի մասով վտանգավոր բռնկումային իրավիճակ չկա և չի հիշում, թե վերջին անգամ երբ է նման դեպք եղել.«Ամեն տարի էլ ջրծաղիկի բռնկման դեպքեր ունենում ենք։ Մեր քաղաքականությունն էլ ուղղված է նրան, որ պատվաստումների միջոցով կանխարգելենք այս հիվանդությունը, որն իրականում վնասում է առողջությունը, ազդում է աշխատունակության վրա։ Այս տարվա փետրվարից կսկսենք ջրծաղիկի պատվաստումները։ Մենք ունենք պատվաստանյութերի արդեն երկրորդ խմբաքանակը և երկուսն էլ ավարտական գործընթացներում են գտնվում»։