Սիրիայի փաստացի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան անցումային նախագահ է նշանակվել

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են, որ Ահմեդ ալ-Շարաան, որը փաստացի ղեկավարում էր երկիրը Բաշար Ասադի տապալումից հետո, նշանակվել է ժամանակավոր նախագահ, հանձնարարվել է անցումային օրենսդիր մարմին ձևավորել։ Այս մասին հաղորդում են սիրիական պետական ​​լրատվամիջոցները, գրում է France 24-ը։

Շարաայի իսլամիստական ​​«Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման (HTS) գլխավորած ապստամբների դաշինքն անցյալ տարվա դեկտեմբերի 8-ին տապալեց Ասադի իշխանությունը, անցումային կառավարություն ձևավորվեց՝ երկիրը ղեկավարելու մինչև մարտի 1-ը։

Շարաայի նշանակման մասին հայտնել է ռազմական պաշտոնյաներից Հասան Աբդել Գանիին՝ չհստակեցնելով ժամկետները։ Նա նաև նշել է, որ Շարաան կներկայացնի Սիրիան «միջազգային ֆորումներում»։ Բացի այդ, Ասադի ժամանակաշրջանի խորհրդարանը ցրվել է, իսկ 2012 թվականի Սահմանադրության գործողությունը՝ կասեցվել:

Գանին նաև հայտարարել է Ասադի տապալմանը մասնակցած բոլոր զինված խմբավորումների, ինչպես նաև նախկին կառավարության բանակի և անվտանգության մարմինների լուծարման մասին:

Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է Սիրիայի առաջնահերթությունների մասին, ինչպիսիք են «իշխանության վակուումը լրացնելը, քաղաքացիական խաղաղության պահպանումը, պետական ​​ինստիտուտների վերակառուցումը և զարգացմանը միտված տնտեսության կառուցումը»։

«Հաղթողների առաքելությունը բարդ է, պատասխանատվությունը՝ ահռելի»,- հայտարարել է Շարաան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի