Ո՞ր թաղապետերից կազատվի Հայկ Մարությանը և ովքե՞ր կաշխատեն նրա հետ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հոկտեմբերի 10-ին կստանձնի Երևանի քաղաքապետի պաշտոնը և կձևավորի իր թիմն ու աշխատակազմը։ Արդյոք Հայկ Մարությանը աշխատանքից կազատի Երևանի  վարչական շրջանների գործող ղեկավարներին, որոնց գերակշիռ մասը Հանրապատական կուսակցության անդամներ են,  պարզ կդառնա ավելի ուշ, իսկ մինչ այդ ներկայացնենք նրանց․

Աջափնյակ վարչական շրջանը 2012 թվականից ղեկավարում է Հանրապետական կուսակցության անդամ Արտավազդ Սարգսյանը։

Ավան վարչական շրջանի ղեկավարը Հանրապետական կուսակցության անդամ Մանվել Ջավադյանն է, ով այս վարչական շրջանը ղեկավարում է 2009 թվականից։

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանը 2016 թվականից ղեկավարում է ՀՅԴ կուսակցության անդամ Հովհաննես Վարդանյանը։

Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը Ռուսլան Բաղդասարյանն է։ Վերջինս նույնպես Հանրապետական կուսակցության անդամ է, իսկ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2012 թվականից։

Երևան քաղաքի էրեբունի վարչական շրջանը ղեկավարում է Դավիթ Գրիգորյանը: Նա նույնպես ՀՀԿ-ական է, իսկ վարչական շրջանը ղեկավարում է 2017 թվականից։

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը ղեկավարում է Արա Սադոյանը: Նա ՀՀԿ խորհդի անդամ է և վարչական շրջանը ղեկավարում է 2012 թվականից։

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն է Արտակ Ալեքսանյանը։ Նա վարչական շրջանը ղեկավարում է 2013 թվականից։

Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարն է Վաղինակ Մկրտչյանը: Նա ևս Հանրապետական կուսակցության անդամ է, իսկ պաշտոնը ստանձել է 2015 թվականից։

Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը Արթուր Կիրակոսյանն է: Նա պաշտոնը ստանձնել է  2013թ.-ից և Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն է Արմեն Սարգսյանը, որն այդ պաշտոնին է 2011թ.-ից։
Հայաստանի hանրապետական կուսակցության անդամ է։

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն է Արթուր Ստեփանյանը: Նա պաշտոնը ստանձնել է 2017թ-ին և նույնպես ՀՀԿ անդամ է։

Հավելենք, որ 2012 թվականից մինչ 2018 թվականի սեպտեմբերը  Նոր Նորք վարչական շրջանը ղեկավարում էր Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Ուլիխանյանը։ Նրա հրաժարականից հետո վարչական շրջանը դեռ նոր ղեկավար չունի։