ԶՊՄԿ-ն իր բաժնետերերին առաջարկել է կուտակված ընդհանուր շահույթից 152 միլիարդ ՀՀ դրամ տարեկան շահութաբաժիններ վճարել

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

2024 թվականի նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նիստը, որի ընթացքում  Խորհուրդը, ի թիվս այլնի, Ընկերության բաժնետերերին առաջարկ է ներկայացրել 2023 թվականի գործունեության արդյունքներով ընկերության կուտակված ընդհանուր զուտ շահույթից (ներառյալ նախորդ տարիները) տարեկան շահութաբաժիններ վճարել․ տեղեկացնում են  ԶՊՄԿ  լրատվության և հասարակության հետ կապերի բաժնից։

 

2024 թվականի դեկտեմբերի 05-ին տեղի է ունեցել Ընկերության բաժնետերերի ժողովը, որի ընթացքում Ընկերության բաժնետերերը քննարկել են Ընկերության 2023 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշռի,  շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման, ինչպես նաև տարեկան շահաբաժինների վճարելու հարցերը, ինչի արդյունքում Ընկերության բաժնետերերի Ժողովը որոշել է 2023 թվականի գործունեության արդյունքներով ընկերության կուտակված ընդհանուր զուտ շահույթից (ներառյալ նախորդ տարիները) տարեկան շահութաբաժիններ վճարել ընդհանուր 152 միլիարդ ՀՀ դրամի չափով՝ Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնետերերի մասնակցության չափին համամասնորեն: