Apple-ը սկսել է համագործակցել SpaceX-ի հետ՝ Starlink-ի արբանյակային կապը iPhone-ներում հասանելի դարձնելու համար

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Apple-ը գաղտնի համագործակցում է SpaceX-ի և T-Mobile-ի հետ՝ Starlink-ի արբանյակային կապը iPhone-ի օգտատերերին հասանելի դարձնելու համար։ Այս մասին հայտնում են Bloomberg-ը և Reuters-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին:

Ըստ Bloomberg-ի՝ հունվարի 27-ին «հանրության համար աննկատ կերպով» թողարկվել է ծրագրային ապահովման թարմացում Starlink-ի աջակցության համար՝ բետա թեստավորման գործառույթով: Ներկայում միայն փոքր թվով iPhone-ներ են միացված բետա թեստավորման ծրագրին:

Բետա թեստավորման շրջանակում առաջին օգտատերերը T-Mobile-ից տեքստային հաղորդագրություններ են ստացել, որոնցում ասվում է. «Դուք գտնվում եք T-Mobile Starlink-ի բետա տարբերակում։ Այժմ կարող եք տեքստային հաղորդագրությունների միջոցով կապի մեջ մնալ արբանյակի օգնությամբ՝ աշխարհի ցանկացած կետից։ Օգտվելու համար թարմացրեք ծրագիրը մինչև iOS 18.3»։

Bloomberg-ը պարզաբանում է, որ երբ iPhone-ը լինի առանց բջջային ծածկույթի տարածքում, այն կփորձի միանալ SpaceX արբանյակներին: Առայժմ արբանյակային կապի միջոցով կարելի է ուղարկել միայն տեքստային հաղորդագրություններ։ Միաժամանակ, արբանյակային կապը չի կարող օգտագործվել այն վայրերում, որտեղ հասանելի է բջջային ցանցը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի