Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և պետական խորհրդի նախագահին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով:

Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ բնության զարթոնքը խորհրդանշող այս տոնն առողջություն, երջանկություն և առաջադիմություն բերի բարեկամ չին ժողովրդի բոլոր ընտանիքներին։

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հարաբերությունները ձևավորվել են պատմության խորքից եկող բարեկամական կապերի հիման վրա: Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում մեծապես կարևորում եմ Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված հավասարու¬թյան, փոխադարձ վստահության և հարգանքի վրա:

Լիահույս եմ, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի համատեղ ջանքերով էլ ավելի ընդլայնել մեր երկու երկրների միջև ձևավորված բազմաբնույթ համագործակցությունը՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով որակապես նոր մակարդակի վրա: Այս համատեքստում կարևորում եմ նաև Չինաստանի նախագահության ներքո Հայաստանի և Շանհայի համագործակցության կազմակերպու¬թյան միջև փոխգործակցության ամրապնդումը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Լի Ցյանին ուղղված ուղերձում ասված է.

«Չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ իմ ջերմագին շնորհավորանքներն ու մաղթանքներն եմ հղում Ձեզ և բարեկամ չին ժողովրդին: Մաղթում եմ, որ գալիք տարին Չինաստանի համար լինի ներդաշնակության և բարգավաճման տարի:

Մեծապես կարևորելով Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ և բազմակողմ մակարդակներում ձևավորված բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան՝ իմ պատրաստակամությունն եմ հայտնում այսուհետ ևս առավելագույն ջանքեր ներդնել դրանք որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու ուղղությամբ:

Հավատացած եմ, որ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նախաձեռնություններում առկա ակտիվ համագործակցու¬թյունը, բարձրաստիճան փոխայցելությունները, ինչպես նաև փոխգործակցությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում, կնպաստեն վերոնշյալ նպատակների իրականացմանը»: