Ուկրաինան հայտնել է Հյուսիսային Կորեայի զինվորների՝ զանգվածային կորուստներից հետո Կուրսկի մարզից հետքաշման մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Կորեայի զորքերը մեծ կորուստների պատճառով դուրս են եկել Կուրսկի շրջանում շփման գծից, Sky News-ին հայտնել են ուկրաինացի զինվորականները։ Պուլս մականվամբ հրամանատարի խոսքով՝ հյուսիսկորեական զորքերի դուրսբերումը սկսվել է մոտ երկու շաբաթ առաջ։

Արևմտյան հետախուզության տվյալների համաձայն, որոնք վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը, հունվարի կեսերին Հյուսիսային Կորեայի զորքերը Կուրսկի շրջանում շուրջ 4000 զոհ և վիրավոր են ունեցել: Սա Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող հյուսիսկորեացի զինվորների ընդհանուր թվի մոտավորապես մեկ երրորդն է։ Ուկրաինայի զինված ուժերը նման կորուստները բացատրել են մի շարք պատճառներով։

Այսպիսով, հյուսիսկորեացի զինվորները ոտքով առաջ շարժվելով, «ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ», հեշտ թիրախներ են դարձել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի և հրետանու համար: Նշվում է, որ կրակի տակ նրանք սովորաբար շարունակել են առաջ շարժվել։

Գերությունից խուսափելու համար հյուսիսկորեացի զինվորները նռնակներով պայթեցրել են իրենց։ Նաև լեզվական արգելքի պատճառով ԿԺԴՀ զինվորները վատ համակարգվածություն են ունեցել ռուսական զորքերի հետ, ասել է ուկրաինացի զինվորներից մեկը։ Նա պատմել է, որ ռադիոգաղտնալսումները ցույց են տվել, որ եղել է դեպք, երբ հյուսիսկորեացիները պատահաբար հարձակվել են ռուսական դիրքերի վրա։

Չնայած ծանր կորուստներին՝ Փհենյանը կարող է զորքերի նոր խումբ ուղարկել Ռուսաստան առաջիկա երկու ամսում, ավելի վաղ New York Times-ին հայտնել էին Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի