ԵՄ երկրները համաձայնել են աստիճանաբար մեղմել Սիրիայի դեմ պատժամիջոցները

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից յոթ շաբաթ անց ԵՄ ԱԳ նախարարները համաձայնության են եկել աստիճանաբար մեղմել Դամասկոսի դեմ պատժամիջոցները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նախօրերին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստում համաձայնեցվել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ճանապարհային քարտեզը, հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն «հանձնառու է արագ գործել» սահմանափակող միջոցների մեղմացման հարցում, սակայն Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու որոշումը կարող է վերանայվել, եթե Դամասկոսի նոր իշխանությունները «սխալ քայլեր ձեռնարկեն»։ Կալլասը հայտարարել է նաև Դամասկոսում ԵՄ առաքելության հնարավոր վերսկսման մասին։

Ըստ գերմանական dpa գործակալության՝ մեղմացնելով պատժամիջոցների ռեժիմը՝ ԵՄ-ն ձգտում է Սիրիայի նոր իշխանություններին ժողովրդավարություն կառուցելու խթաններ տրամադրել։ Բացի այդ, Եվրամիությունը հույս ունի, որ դրա արդյունքում հարյուր հազարավոր սիրիացի փախստականներ կվերադառնան իրենց հայրենիք:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է, որ առաջին հերթին առաջարկվում է չեղարկել էներգետիկ ոլորտի, տրանսպորտի և ֆինանսական հաստատությունների հետ կապված պատժամիջոցները։ Reuters-ի փոխանցմամբ՝ ավիաընկերությունների, այդ թվում՝ պետական ​​«Syrian Arab Airlines»-ի նկատմամբ պատժամիջոցները կարող են չեղարկվել, իսկ նավթի էմբարգոն կարող է վերանայվել։

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքն էլ ասել է, որ որոշումը լավ նորություն է սիրիացիների, ինչպես նաև եվրոպացիների համար:

«Մենք ցանկանում ենք, որ Սիրիայում մարդիկ նորից էլեկտրաէներգիա ունենան և կարողանան վերականգնել տնտեսությունը»,- նշել է նա՝ հավելելով, որ պատժամիջոցների թուլացումը «քարտ բլանշ չէ» Սիրիայի նոր ղեկավարության համար, և որ ԵՄ-ն չի ֆինանսավորի «նոր ծայրահեղական, ահաբեկչական կամ իսլամիստական ​​կառույցներին»։

Բերբոքը նաև հայտարարել է, որ Ասադի և նրա շրջապատի դեմ պատժամիջոցները կմնան ուժի մեջ, և որ Գերմանիան ևս 3 միլիոն եվրո կհատկացնի Սիրիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ներկայացուցչի աշխատանքի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի