Հավանության է արժանացել երեխայի իրավունքների պաշտպանության ռազմավարական ծրագիրը

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 13.07.2017 թ. հերթական նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրա­պետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվա­կանների ռազմավարական ծրագիրը:

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության ծրագրի համաձայն, որով հստակ ներկայացվել է այն մոտեցումը, որ  պետք է ապահովել յուրաքանչյուր երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը:

Ռազմավարական ծրագիրը և համապատասխան միջոցառումներն ընդգրկում են սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության, մշակույթի և սպորտի, անչափահասների և արդարադատության ոլորտները:

Ծրագրում ներկայացված են այն հիմնական միջոցառումները, որոնք թույլ կտան ուժեղացնել ընտանիքների հնարավորությունները, որպեսզի երեխաները բացառապես սոցիալական կամ աղքատության պատճառով չհայտնվեն ընտանիքից դուրս, կամ շուրջօրյա խնամքի հաստատություններում: Այդ առումով, այլընտրանքային խնամքի ծառայությունների զարգացումն ապահովելու նպատակով, նախատեսված են համապատասխան ծրագրային միջոցառումներ:

Առաջին ուղղությունը գնահատված կարիքների համաձայն՝ ըստ մարզերի, գործող մեծ հաստատությունների վերակազմակերպումն է սոցիալ-վերականգնողական կենտրոնների: Ուղղություններից է նաև խնամակալության ուժեղացումը, խնամակալության հոգաբարձության մարմինների կարողությունների հղորացումը, խնամատարության ընտանիքի ինստիտուտի և ցերեկային կենտրոնների հզորացումը, որոնք հնարավորություն կտան երեխաներին հնարավորինս պահել կենսաբանական ընտանիքում և դրա անհնարինության դեպքում միայն այլ փոխարինող ընտանիքներում, իսկ հաստատությունները դիտարկել բացառապես որպես երեխայի վերջին հանգրվան՝ դրանք փոխարինելով փոքր տների գաղափարով: