Թել Ավիվում վերսկսվել են Նեթանյահուի դեմ գործերով լսումները

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի շրջանային դատարան, որտեղ վերսկսվել են լսումները երեք գործերով՝ կաշառակերություն, խարդախություն և հանրային վստահության խախտում, հաղորդում է Channel 12-ը։

Դրանք դատարանում լսվում են 2024 թվականի դեկտեմբերի 10-ից։ Մեղադրանքները վարչապետին առաջադրվել են 2019 թվականին։

Դատական նիստերը, որոնց ընթացքում Բենիամին Նեթանյահուն պետք է ցուցմունք տա, սկսվել են մեկամսյա ընդմիջումից հետո։ Փաստաբանները հետաձգում են խնդրել, քանի որ դեկտեմբերի վերջին Իսրայելի վարչապետը շագանակագեղձի վիրահատություն է տարել։ Մինչ նիստերի սկսվելը՝ փաստաբանները խնդրել են երեքի փոխարեն շաբաթական մեկ նիստ անցկացնել, սակայն դատարանը մերժել է։

Բենիամին Նեթանյահուի դեմ առաջադրված առաջին մեղադրանքը կապված է իսրայելական հեռուստաալիքներից մեկի համար մի քանի հարյուր միլիոն դոլարի հնարավոր կաշառքի հետ՝ լրատվամիջոցների կողմից բարենպաստ լուսաբանման դիմաց: Երկրորդը վերաբերում է վարչապետի և թերթերից մեկի հրատարակչի միջև ենթադրվող դավադրությանը։ Երրորդ մեղադրական եզրակացության համաձայն՝ Նեթանյահուն հովանավորչության դիմաց թանկարժեք նվերներ է ստացել պրոդյուսեր Առնո Միլչանից և միլիարդատեր Ջեյմս Փաքերից։ Վարչապետը հերքում է բոլոր մեղադրանքները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի