Անմեղ քաղաքացուն բաժնում ծեծել են, ապա արձակել․ ՀՔԱՎ-ի դիմումի հիման վրա դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալության մասին որոշումը

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

2025թ․-ի հունվարի 24-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լ․ Սեփխանյանի նախագահությամբ որոշում է կայացրել բավարարելու կազմակերպության իրավական պաշտպանության ներքո գտնվող Վ․Մ․-ի ձերբակալման արձանագրության իրավաչափության վերաբերյալ ներկայացված դիմումը․ տեղեկանում ենք ՀՔԱՎ-ից։

Սույն թվականի հունվարի 10-ին առավոտյան ժամը 7։45-ին քաղաքացի Վ․Մ․-ի բնակարան են այցելել քաղաքացիական հագուստով 2 անձ, ովքեր ներկայացել են որպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցներ։ Վերջիններս առանց որևէ հիմնավորման և փաստաթուղթ ներկայացնելու հորդորել են Վ․Մ․-ին իրենց հետ գնալ Վարչություն, նշելով, որ զրուցելու բան ունեն։

Նույն օրը Վարչությունում Վ․Մ․-ն ենթարկվել է անձնական խուզարկության՝ առանց համապատասխան իրավական հիմքերի։ Խուզարկությունից հետո Վարչության աշխատակիցները ֆիզիկական բռնություն են կիրառել Վ․Մ․ նկատմամբ՝ իր կողմից չկատարած արարքի համար ինքնախոստովանություն կորզելու նպատակով։ Չկարողանալով ստանալ խոստովանությունը՝ առանց որևէ իրավական հիմնավորման հաջորդ օրը ժամը 13:00-ի սահմաններում Վ․Մ․-ին ազատ են արձակել։

ՀՔԱՎ-ը և գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը ստանձնել են Վ․Մ․-ի իրավունքների պաշտպանությունը։ Հունվարի 15-ին Չատինյանը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան բողոք է ներկայացրել, որը հունվարի 24-ին բավարարվեց։

Վահան Մկրտչյանին ձերբակալելու մասին արձանագրությունը և անազատության մեջ պահելուն ուղղված գործողությունները եղել են ակնհայտ ոչ իրավաչափ և առկա բոլոր իրավական և փաստական հիմքերի հիման վրա դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել վերջինիս ձերբակալումը։