ՀԱՊԿ-ը Բելառուսում ընտրությունները «մրցակցային և բաց» է անվանել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները Բելառուսում նախագահական ընտրությունները «մրցակցային և բաց են» համարել։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական խմբի համակարգող Վիկտորյա Աբրամչենկոն։

«Նախընտրական քարոզարշավում հինգ թեկնածուների ներկայությունն ապահովել է ընտրությունների մրցակցային բնույթը և ընտրողներին տեղեկացված ընտրություն կատարելու իրական հնարավորություն տվել»,- ճեպազրույցում ասել է Վիկտորյա Աբրամչենկոն, որի խոսքերն է մեջբերում Կոմերսանտը։

Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասն ու Հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հունվարի 26-ի Բռելառուսի ընտրությունները «ոչ ազատ, ոչ արդար» են անվանել, և հայտարարել են, որ բելառուս ժողովուրդն «արժանի է իրական ձայնի»։

«Բելառուսում մարդու իրավունքների անողոք ճնշումը, քաղաքական մասնակցության սահմանափակումը և անկախ լրատվամիջոցներին անհասանելիությունը զրկել են ընտրական գործընթացը ցանկացած լեգիտիմությունից»,- գրել են Կալլասը և Կոսը:

Լուկաշենկոյին «նախագահական ընտրություններում հաղթելու» կապակցությամբ շտապել են շնորհավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։ Ալիևը զանգահարել և շնորհավորել է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան աշխատանքում։

Պուտինը նշել է, որ վերջին շրջանում երկու ղեկավարներին հաջողվել է շատ բան անել Մոսկվայի և Մինսկի միջև բարեկամական կապերի ամրապնդման համար։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը և Բելառուսը կշարունակեն սերտորեն համագործակցել բազմակողմ համագործակցության հետագա զարգացման, Միութենական պետության պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանման համար։

Լուկաշենկոյին զանգահարել ու շնորհավորել են նաև Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի