Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ. ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
02.07.2026 | 20:35
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է ինձ, որևէ մեկը մյուսից չի նեղանում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:24
ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:23
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտեն պարզաբանում է
02.07.2026 | 20:10
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա զանգվածային հարվածի համար
02.07.2026 | 20:00
ԵՄ-ն բացառիկ գործիք կիրառեց՝ ՀՀ-ի առաջ բացեց շուկան․ ապրանքներն առանց մաքսատուրքի և քվոտայի կարտահանվեն ԵՄ․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:52
Ադրբեջանը պետք է ազատ արձակի առնվազն մի քանի հայտնի քաղբանտարկյալների․ ԵԽԽՎ նախագահ
02.07.2026 | 19:45
Արթուր Հովհաննիսյանը հեռացավ վարչության նիստից, թեև Փաշինյանը դեռ ներսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:40
Արթուր Հովհաննիսյանը` խմբակցության ղեկավար ընտրվելու իր շանսերի մասին
02.07.2026 | 19:38
Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
02.07.2026 | 19:30
Կիևն է կանգնած «Հյուսիսային հոսքերի» պայթյունի հետևում․ Գերմանիայի դատախազություն
02.07.2026 | 19:21
Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կկալանավորվեն․ 200 մլն դրամ կիրառված գրավը դարձել է պետական եկամուտ
02.07.2026 | 19:10
Դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան․ Փաշինյանը՝ դատական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխարհի առաջնորդները նոր նախաձեռնություն են մեկնարկում, որպեսզի մինչև 2030թ. յուրաքանչյուր երիտասարդի համար հնարավորություն ստեղծեն որակյալ կրթություն ստանալ, վերապատրաստում անցնել կամ աշխատանք ունենալ: Նախաձեռնության մեկնարկը տեղի է ունեցել երեկ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում: «Սերունդ՝ անսահման հնարավորություններով»նախաձեռնությունը պատասխան է համաշխարհային կրթական ճգնաժամին, որ ներկայում խոչընդոտում է միլիոնավոր երիտասարդների ուղին՝ սպառնալով նաև առաջընթացին և կայունությանը:

Նախաձեռնությանը միացել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Ռվանդայի նախագահ Պոլ Կագամեն (Paul Kagame), Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոնգ Կիմը (Jim Yong Kim), Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մողերինին (Federica Mogherini), ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore), ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով հանձնակատար Ջայաթմա Վիքրամանայակին (Jayathma Wickramanayake), Յունիլեվեր ընկերության գործադիր տնօրեն Պոլ Պոլմանը (Paul Polman), ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Լիլի Սինխը (Lilly Singh) և ճապոնական փոփ խումբ BTS-ը:

Եթե անհապաղ չներդնենք կրթության և կարողությունների զարգացման բնագավառներում, աշխարհում դեռահասների և երիտասարդների արագորեն աճող բնակչությունը, որ 2030թ. կհասնի 2 միլիարդի, կշարունակի անպատրաստ լինել և աշխատաշուկային համապատասխան հմտություններ չունենալ: Բացի դրանից, ավելի քան 200 մլն երիտասարդ միջնակարգ և ավագ կրթությունից դուրս է մնացել, որի արդյունքում, համահավասար առաջընթացին նպաստելու փոխարեն, երիտասարդությունը, հատկապես նրանցից ամենախոցելիները, լուրջ զրկանքներով և խտրականությամբ լեցուն ապագայի առջև կկանգնեն:

«Սերունդ՝ անսահման հնարավորություններով» նախագիծը, որը ՄԱԿ-ի Երիտասարդների 2030 օրակարգի մասն է կազմում, կլրացնի և կկառուցվի արդեն իսկ գոյություն ունեցող դեռահասներին և երիտասարդներին աջակցող ծրագրերի հիման վրա: Համագործակցության այս հարթակը կենտրոնանում է հետևյալ երեք հիմնական տիրույթներում՝ միջնակարգ կրթություն, սովորելու հմտություն, աշխատունակություն և արժանապատիվ աշխատանք, այդ թվում՝ հզորացում:

«Աշխարհը համակած ժողովրդագրական փոփոխությունը, զուգորդված տեխնոլոգիական զարգացման տեմպի հետ, պատմության մեջ հույժ կարևոր պահ են հասունացրել: Եթե շտապ ու մտածված գործենք, մենք կարող ենք երիտասարդների սերունդ ունենալ, ովքեր պատրաստ կլինեն կայուն տնտեսություն և խաղաղ ու բարեկեցիկ հասարակություն ստեղծել: Երիտասարդներն աշխարհի բնակչության գրեթե 25 տոկոսն են կազմում, բայց նրանք մեր ապագայի ամբողջ 100 տոկոսն են: Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք ձախողեն»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:

«Այսօր մենք պատմության մեջ երիտասարդության ամենամեծ սերունդն ունենք, փոփոխություն իրականացնելու հզոր մի ուժ: Միլենիալների 84 տոկոսը համոզված է, որ իրենք պարտավոր են աշխարհն ավելի լավը դարձնել, և շատերն արդեն իսկ աշխատում են այդ ուղղությամբ: Այս նախաձեռնության շնորհիվ մենք նպատակ ունենք ապահովել, որ ոչ մի երիտասարդ հետ չընկնի և կարողանա թե՛ իր ու թե՛ հետագա սերունդների համար փայլուն ապագա ստեղծել»,- նշեց Յունիլեվերի գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը:

«Ես անձամբ եմ համոզվել, որ երիտասարդներին լսելն ու նրանցից սովորելը երիտասարդների առջև կանգնած մարտահրավերներին պատասխանելու և դրանց ստեղծարար լուծումներ գտնելու համար լավագույն տարբերակն է: Երբ երիտասարդներին խոսելու և գործելու հնարավորություն ես տալիս, նրանք բազմաթիվ նորարար ու ստեղծարար գաղափարներ են առաջարկում: Ինձ ոգեշնչում է այս սերունդը, և ես պարտավոր եմ անել այն ամենը, ինչը կարող է օգնել երիտասարդներին ավելի բարեկեցիկ ապագա ունենալ»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Լիլի Սինխը: