ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստն անցկացվելու է Հայաստանում. ՊԵԿ

Լուրեր

07.07.2026 | 11:29
Մեսին, Մբապեն ու Հոլանդը ռմբարկուական ռեկորդ են սահմանել աշխարհի առաջնությունում
07.07.2026 | 11:20
ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է 2-րդ բանակային զորամիավորման նորանշանակ հրամանատարին
07.07.2026 | 11:11
59 երկրների իրավապահներ մարդկանց առևտրով զբաղվող հազարից ավելի անձի են ձերբակալել
07.07.2026 | 10:56
Անկարայում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ կհայտարարվի տասնյակ միլիարդավոր դոլարի պայմանագրերի մասին
07.07.2026 | 10:54
Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է դասախոսներից գումար, իսկ ասպիրանտից ոսկյա զարդ կաշառք ստանալու համար
07.07.2026 | 10:47
Գագիկ Ծառուկյանին կկալանավորե՞ն․ դատարանը դռնփակ քննում է միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 10:36
Փորձում են ահաբեկել Ծառուկյանին, ջարդել ընդդիմությանը. Աբովյանը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.07.2026 | 10:32
Ուկրաինան Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 430 ԱԹՍ է արձակել․ Բելգորոդում զոհ կա
07.07.2026 | 10:20
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի հավաքականից․ հայտնի է՝ ով է փոխարինելու նրան
07.07.2026 | 10:17
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում
07.07.2026 | 10:02
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանին․ դատախազություն
07.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 7-ի դրությամբ
07.07.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
07.07.2026 | 09:23
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել ու պայմանագիր կնքել «Ալ Ահլիի» հետ․ աղբյուր
07.07.2026 | 05:59
ԱԱ-2026. Բելգիան վստահ հաղթանակով դուրս թողեց ամերիկացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի գլխավորությամբ Մինսկում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին. տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նիստի ընթացքում ստորագրվել է մաքսային գործի տարբեր ոլորտներին առնչվող 27 որոշում, որոնք վերաբերել են երկուղի համակարգի կիրառման ժամանակ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրմանը, լիազորված տնտեսական օպերատորների կողմից առաջնահերթության կարգով մաքսային գործառնությունների կատարմանը և ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության խախտումը բացառելու նպատակով մեկնման փաստի հաստատմանն ու մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի ավարտին ուղղված միջոցների մշակմանը: Քննարկվել է նաև ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման ժամկետը դադարեցնելու և վերսկսելու ժամանակ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների աշխատանքի փորձը, դիտարկվել այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային արժեքի հսկողություն:

ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 29-րդ, նիստը անցկացվելու է Հայաստանում: