Ռյազանում ութ ԱԹՍ են խոցել. թիրախը եղել է նավթավերամշակման գործարանը

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Հունվարի 26-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը Ռյազանի շրջանի երկնքում ուկրաինական ութ անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Current Time-ը:

Տարածաշրջանի նահանգապետ Պավել Մալկովը գրել է, որ ոչ ոք չի տուժել, իշխանությունները ներկայում գնահատում են անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով առաջացած նյութական վնասը։ Նա մանրամասներ չի հայտնել։

YA62.ru պարբերականը, վկայակոչելով ականատեսներին, հայտնում է, որ անօդաչու սարքերը հարձակվել են Ռյազանի նավթավերամշակման գործարանի վրա։ Տեղի բնակիչներից մեկը գրել է, որ 15 րոպեի ընթացքում լսել է 12-15 պայթյուն, տեսել է անօդաչու թռչող սարքեր, որոնք ցածր են թռչել տների վրայով։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ Ռյազանի շրջանում անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման թիրախը եղել է նավթավերամշակման գործարանը։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը նաև պնդում է, որ վեց անօդաչու թռչող սարք է խոցվել գիշերը Կուրսկի շրջանում, ևս մեկը՝ Բելգորոդի շրջանում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի