Հայաստանը՝ որպես «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերության անդամ-ուղենշող երկիր

Լուրեր

13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
Բոլորը

Երևանում տեղի կունենա Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության հարցին նվիրված բարձր մակարդակի առաջին նշանակալի միջոցառումն այն բանից հետո, երբ 2017թ. երկիրը միացավ «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերությանը որպես ուղենշող երկիր:

Ներկայումս ՀՀ կառավարությունը մշակում է ճանապարհային քարտեզ Հայաստանում երեխաների հանդեպ բռնության հարցին լուծում տալու համար, որն էլ համաժողովի քննարկման հենակետային թեման է: «Դարձնե՛նք տեսանելի անտեսանելին» նշանաբանով այս համաժողովի նպատակն է՝ միասնական ընկալում ձևավորել երեխաների հանդեպ բռնության, դրա տարբեր ձևերի, ինչպես նաև՝ հանրային առողջության վրա դրանց բացասական հետևանքների վերաբերյալ։

Բացման խոսքով ելույթ կունենան՝

  • ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար տկն Աֆշան Խանը
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տկն Մանե Թանդիլյանը
  • ՀՀ արդարադատության նախարար պրն Արտակ Զեյնալյանը
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պրն Արման Թաթոյանը
  • ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ պրն Շոմբի Շարփը
  • ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պրն Հակոբ Հակոբյանը

Հայաստանում երեխաների հանդեպ բռնության վերաբերյալ վերջին տվյալները (Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն, 2015թ.) ցույց են տալիս, որ հետազոտությանը նախորդած 30 օրվա ընթացքում 1-14 տարեկան
երեխաների շրջանում ֆիզիկական կամ հոգեբանական բռնության ենթարկվել է 10-ից 7 երեխա։ Երեխաների 65%-ը ենթարկվել է հոգեբանական բռնության, իսկ 38%-ը՝ որևէ տեսակի մարմնական պատժի։

Բռնությունը երեխաների ու դեռահասների՝ մեր հասարակության ամենախոցելի անդամների նկատմամբ կործանարար ազդեցություն ունի՝ առաջացնելով առողջական և սոցիալական մի շարք խնդիրներ նրանց համար։
Աղջիկների և տղաների հանդեպ բռնության անմիջական ու երկարաժամկետ հանրային առողջապահական հետևանքներն ու տնտեսական ծախսերը բացասաբար են անդրադառնում երկրի զարգացման վրա, արժեզրկում են ներդրումները կրթության, առողջապահության, երեխաների բարեկեցության ոլորտներում, խարխլում են ապագա սերունդների ներուժը: