Կոմիտասը՝ ընտրակաշառքի խորհրդանիշ 10 հազար դրամանոցի վրա․ թղթադրամների նոր տեսքը՝ քննադատության թիրախում

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Արդեն հայտնի է, որ Հայաստանի ազգային դրամն առաջիկայում արտաքին ձևափոխության կենթարկվի։ Կփոխվեն թղթադրամների թեմաներն ու գեղարվեստական լուծումները։ Նոր՝ 3- րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թվականին: Այսպիսով՝ 1000 դրամի վրա կհայտնվի Պարույր Սևակը, 2 000 դրամի վրա՝ Տիգրան Պետրոսյանը, 5 000 դրամի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 000 դրամի վրա՝ Կոմիտասը, 20 000-ի վրա՝ Հովհաննես Այվազովսկին, 50 000-ի վրա՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

Թղթադրամների էսքիզների որոշման նպատակով Կենտրոնական բանկի կողմից հայտարարվելու է բաց մրցույթ:

Factor.am-ը Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից ճշտել է՝ արդյոք նման որոշում կայացնելուց առաջ անցկացվե՞լ է հանրային քննարկում, արդյոք հաշվի առնվե՞լ է մտավորականների կարծիքը: Մեզ տեղեկացրեցին, որ բանկը խորհրդակցել է Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների և մի քանի մտավորականի հետ:

Խնդրեցինք հստակեցնել՝ կոնկրետ որ մտավորականների մասին է խոսքը: Ծառայությունից տվեցին երկու հոգու՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի անունները:

Թղթադրամների գեղարվեստական նոր լուծումները, սակայն, բուռն քննարկումների առիթ են դարձել հայ հանրության շրջանում: Քննադատները հիմնականում նշում են, որ հայկական թղթադրամներին պետք է հայտնվեն այն անձանց պատկերները, որոնք մեծ դեր են ունեցել հատկապես հայոց պետականության հաստատման հարցում:

Factor.am-ը թեմայի շուրջ զրուցել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի և գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի հետ։

 

Աննա Բաբաջանյան