Եվրոպան կվճարի Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքի համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Լուրեր

09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԱՄՆ-ին հորդորել է շարունակել զենք մատակարարել Ուկրաինային Ռուսաստանի ներխուժման դեմ պայքարելու համար՝ հավելելով, որ վստահ է՝ Եվրոպան պատրաստ է վճարել դրա համար, գրում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում՝ ՆԱՏՕ-ի ղեկավարն ասել է, որ Եվրոպան պետք է ավելի շատ ներդրումներ կատարի պաշտպանության ոլորտում, ուժեղացնի զենքի արտադրությունը և Ուկրաինայի օգնության համար ծախսվող ծախսերի ավելի մեծ բաժին վերցնի:

Ռյուտեի մեկնաբանությունները հնչում են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթվա սկզբին ասել էր, որ Եվրամիությունը պետք է ավելին անի Ուկրաինային աջակցելու համար:

«Ուկրաինայի հարցում մեզ անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ը նույնպես ներգրավված մնա։ Եթե Թրամփի նոր վարչակազմը պատրաստ է շարունակել մատակարարել Ուկրաինային իր պաշտպանական արդյունաբերական բազայից, ապա հաշիվը կվճարեն եվրոպացիները, ես լիովին համոզված եմ դրանում, մենք պետք է պատրաստ լինենք դա անել»,- ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։

Նա նշել է, որ Թրամփը ճիշտ էր, երբ ասել է, որ Եվրոպան պետք է ավելի շատ վճարի, որպեսզի օգնի Ուկրաինային հաղթել պատերազմում, քանի որ «դա գլոբալ հակամարտություն է, Ուկրաինան էլ դեռ ավելի մոտ է Եվրոպային, քան ԱՄՆ-ին»:

Ռյուտեն, միաժամանակ, չի նշել, թե որքան կվճարի Եվրոպան, և արդյո՞ք համաձայնություն ունի եվրոպացի առաջնորդների հետ այդ հարցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի