Հեշտ չէ, բայց անհնար էլ չէ․ Փաշինյանը՝ ԵՄ-ի, ՌԴ-ի, Իրանի հետ հավասարակշռված քաղաքականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
Բոլորը

Հայաստանը հավասարակշռված արտաքին քաղքականություն է վարում ինչպես ԵՄ-ի, այնպես էլ տարածաշրջանային ուժերի հետ։ Այս մասին Դավոսում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք որոշել ենք ընդունել հավասարակշռված արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ կփորձենք հավասարակշռություն ստեղծել մեր տարբեր հարաբերություններում ԵՄ-ի հետ, ՌԴ-ի հետ, տարածաշրջանային ուժերի հետ։ Շատ կարևոր են մեր հարաբերություններն Իրանի հետ։ Ինչպես նշեցի՝ մենք ակտիվորեն աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Իհարկե, հեշտ չէ, բայց մյուս կողմից՝ անհնար չեմ համարում»,- նշել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ նման քաղաքականությունը պարունակում է ինչպես հսկայական սպառնալիքներ, այնպես էլ նոր հնարավորություններ։

«Մենք փորձում ենք կառավարել ռիսկերը և օգտվել այդ հնարավորություններից, և ես կարծում եմ, որ դա է առաջընթացի ճանապարհը: Միևնույն ժամանակ, կարևոր է չմոռանալ հավասարակշռության մասին, քանի որ այդ հավասարակշռության խախտումը կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանի և նույնիսկ համաշխարհային կայունության համար»,- ասել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան