ԱՄՆ նոր պետքարտուղարը Պանամա կայցելի՝ Պանամական ջրանցքը հետ վերցնելու Թրամփի հայտարարությունների ֆոնին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկ Ռուբիոն ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Պանամա՝ երկիր, որի ջրանցքը գրավելու առաջարկ է արել նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին POLITICO-ին են հայտնել ծրագրին ծանոթ ամերիկացի երեք պաշտոնյաներ։

Ըստ աղբյուրների՝ Ռուբիոյի ուղևորությունը, որը նախատեսված է հունվարի վերջին և փետրվարի սկզբին, ներառում է նաև Գվատեմալան, Էլ Սալվադորը, Կոստա Ռիկան և Դոմինիկյան Հանրապետությունը։

Ակնկալվում է, որ այս ուղևորությունը կլինի Ռուբիոյի առաջին արտասահմանյան ճանապարհորդությունը որպես պետքարտուղար։ Աղբյուրները նաև ընդգծել են, որ ճամփորդական ծրագրերը նախնական են։

Չորեքշաբթի ուշ երեկոյան Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը հաստատել է ճանապարհորդության ընդհանուր պլանը և նշել, որ Ռուբիոն նախընտրում է առաջնահերթություն տալ Արևմտյան կիսագնդին, քանի որ «դա այնտեղ է, որտեղ իրենք ապրում են»:

«Մենք չենք շարունակի անտեսել տարածաշրջանը, ինչպես դա արել են մյուս վարչակազմերը։ Մեր հարևանների հետ շփումը կենսական տարր է միգրացիային, մատակարարման շղթաներին և տնտեսական աճին անդրադառնալու համար, որոնք առանցքային են պետքարտուղար Ռուբիոյի արտաքին քաղաքականության համար՝ ուղղված Ամերիկան ​​ուժեղ, բարգավաճ և անվտանգ դարձնելուն»,- ասել է նա։

Սպասվում է, որ Ռուբիոն կօգտագործի ուղևորությունը MAGA-ի արտաքին քաղաքականության օրակարգի առնվազն երկու հարց քննարկելու համար՝ անօրինական ներգաղթի կրճատում և Պանամայի ջրանցքը վերադարձնելու՝ Թրամփի ջանքերը։

Պանամայի պաշտոնյաները, մինչդեռ, վրդովված են ռազմավարական կարևոր ջրանցքի վերաբերյալ Թրամփի մեկնաբանությունների կապակցությամբ:

«Պանամայի ջրանցքը պատկանում է Պանամային և կշարունակի պատկանել Պանամային։ Ջրանցքը զիջում կամ նվեր չէ Միացյալ Նահանգներից»,- հայտարարել է Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ:

Այլ երկրներ, ուր Ռուբիոն նախատեսում է այցելել, ներառյալ՝ Գվատեմալան և Էլ Սալվադորը, ծառայում են որպես հիմնական տարանցիկ կետեր միգրանտների համար, որոնք փորձում են հասնել ԱՄՆ հարավային սահման:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի