«Կեցցե՛ խաղաղությունը, հայ և ադրբեջանցի ժողովուրդների եղբայրությունը». ադրբեջանցի բանտարկված ակտիվիստը՝ դատարանում

Լուրեր

06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանն անփոփոխ է թողել «դավաճանության» մեջ մեղադրվող ադրբեջանցի երիտասարդ հետազոտող, խաղաղության ակտվիստ Բահրուզ Սամեդովի կալանքը։ Փաստաբանը տնային կալանքի միջնորդություն էր ներկայացրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կալանքի հարցով միջնորդությունը քննելուց հետո դատարանից դուրս բերվելիս Սամեդովը վանկարկել է․ «Կեցցե՛ խաղաղությունը և համակեցությունը։ Կեցցե՛ հայ և ադրբեջանցի ժողովուրդների եղբայրությունը»։

Երիտասարդ գիտնականի փաստաբան Զիբեյդա Սադիգովան հայտարարել է, որ իրենք դատարանի ուշադրությանն են ներկայացրել այն, որ ակտիվիստն ունի մշտական ​​բնակության վայր, և որ նրա խնամքի կարիքն ունի տարեց տատիկը։

«Դատարանին խնդրեցինք հաշվի առնել նրա 82-ամյա տատիկի առողջական վիճակը։ Բահրուզից բացի՝ նա ոչ ոք չունի։ Երիտասարդին ձերբակալելուց հետո կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և գրեթե ամեն օր 2-3 անգամ շտապօգնություն է գալիս։ Ուստի դատարանին խնդրեցինք նախաքննության ընթացքում ազատ արձակել Սամեդովին, որպեսզի նա կարողանա իր տարեց, հիվանդ տատիկին խնամել։ Միևնույն ժամանակ, նա ցանկացած պահի կարող է ներկայանալ հետաքննությանը»,- ասել է փաստաբանը՝ նշելով, որ դեմ չեն հետաքննությունը շարունակելուն, քանի որ Սամեդովն իրեն մեղավոր չի համարում և մտադիր է դա ապացուցել։

Պաշտպանական կողմը մտադիր է վերաքննիչ բողոք ներկայացնել։

Հակապատերազմական հայացքներով հայտնի Սամեդովը ձերբակալվել է 2024 թվականի օգոստոսի 21-ին, երկու օր անց դատարանը նրան 4 ամսով կալանավորել է պետական ​​դավաճանության մեղադրանքով։ Դեկտեմբերին նրա կալանքը երկարաձգվել է մինչև մարտի 9-ը։ Նրան մեղադրում են Հայաստանի հետ կապերի համար։

Սամեդովը հայտնի է տարբեր ԶԼՄ-ներում Ադրբեջանի իշխանությունների մասին քննադատական ​​հոդվածների հրապարակմամբ, ԼՂ հակամարտության վերաբերյալ խաղաղասիրական դիրքորոշմամբ։

ԵՄ-ն և մի շարք միջազգային կազմակերպություններ դատապարտել են Բահրուզ Սամեդովի նկատմամբ հետապնդումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի