Մեզ որևէ մեկը դեռ ԵՄ չի հրավիրել. Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

«Սերժ Սարգսյանին մեկ գիշերում Հայաստանը ԵՏՄ անդամ չի դարձրել»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պատասխանելով Factor TV-ի հարցին, թե ընդդիմախոսները մեղադրում են Սերժ Սարգսյանին մեկ գիշերում Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձնելու և այդպես ԵՄ-ից հեռացնելու մեջ:

Մամիջանյանը պատասխանեց, որ որ ԵՄ-ի հետ վարվող բանակցություները և Մաքսային միության հետ վարվող բանակցություններն ընթացել են զուգընթաց․

«Բանակցային գործընթացից երկու կողմն էլ տեղեկացված են եղել։ Մեր եվրոպացի գործընկերները մեզ ի սկզբանե տեղեկացրել էին, որ որևէ կամ-կամի, որևէ ընտրության պայման չկա։ Այս գործընթացները միմյանց բացառող չեն, ինչ-որ պահից սկսած եվրոպացիները փոխեցին խաղի կանոնը՝ ասելով, որ և-և գործընթացները հնարավոր չեն ու անհրաժեշտ է կամ-կամը»,- ասաց Մամիջանյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև անդրադարձավ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության նախագծին առնչվող հարցին։

«Երբ հարցը փաստացի գա, հասնի լիագումար նիստին, «Հանրապետական» կուսակցության խմբակցությունը, բնականաբար, իր դիրքորոշումը կհայտնի։ Բայց ես ակնկալում եմ, որ դրա նախաձեռնող քաղաքական միավորներն անկեղծ կլինեն ժողովրդի հետ և կասեն, որ ԵՄ-ից փաստացի որևէ դրական արձագանք չի եղել։ Մեզ որևէ մեկը ԵՄ դեռ չի հրավիրել։ Ակնկալում եմ, որ նախաձեռնողները կընդունեն, որ իրենք զբաղվում են հույսի վաճառքով, փորձում են մոլորեցնել մեր հասարակությանը»,-ասաց պատգամավորը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։