Թրամփը Գաղտնի ծառայության ղեկավար է նշանակել մահափորձի ժամանակ իրենց պաշտպանած գործակալին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գաղտնի ծառայության նոր ղեկավար է նշանակել գործակալ Շոն Քուրանին, որը պատասխանատու էր իր անվտանգության համար 2024 թվականի հուլիսին տեղի ունեցած մահափորձի ժամանակ։ Այս նշանակման մասին Թրամփը հայտնել է Truth սոցիալական ցանցում։

«Ինձ համար մեծ պատիվ է նշանակել Շոն Քուրրանին որպես Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայության հաջորդ տնօրեն: Շոնը մեծ հայրենասեր է, որը պաշտպանել է իմ ընտանիքը վերջին մի քանի տարիների ընթացքում, այդ պատճառով ես վստահում եմ նրան Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայության քաջարի տղամարդկանց և կանանց ղեկավարելու հարցում»,- գրել է Թրամփը։

Նա նշել է, որ Շոն Քուրանն ունի իրավապահ մարմիններում աշխատանքի  23 տարվա փորձ՝ կարիերան սկսելով Գաղտնի ծառայությունում 2001 թվականին։

Քուրանը պատասխանատու էր Թրամփի անվտանգության համար նրա առաջին նախագահության ժամկետում և դրանից հետո: Նա իր մարմնով պաշտպանել է Թրամփին 2024 թվականի հուլիսին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում մահափորձի ժամանակ։

«Նա ապացուցեց իր քաջությունը, երբ վտանգի ենթարկեց իր կյանքը՝ օգնելով փրկել իմը Բաթլերում մարդասպանի գնդակից»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի