Ուկրաինան հայտարարել է Պուտինի հետ բանակցելու պատրաստակամության մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն դրա համար Կիևը պետք է ամրապնդի իր դիրքերը, հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։

«Դրանք [բանակցությունները] հնարավոր են, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե երբ տեղի կունենան: Բանակցությունները կարող են տեղի ունենալ, երբ Ուկրաինան բավական ուժեղանա, որովհետև թույլ Ուկրաինան չի կարողանա պայմանավորվել բավարարող խաղաղության համաձայնագրի շուրջ»,- ասել է Սվիրիդենկոն լեհական RMF FM ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ուժեղ լինելու համար Ուկրաինան պետք է մեծացնի սեփական պաշտպանական արտադրությունը և հզորացնի տնտեսությունը։

Կիևում նաև ակնկալում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ակտիվորեն կմասնակցի բանակցային գործընթացին և հաջողությունների կհասնի, նշել է Ուկրաինայի փոխվարչապետը։

«Մեր առաջնահերթությունը միայն խաղաղության հասնելը չէ։ Այն նաև նշանակում է բանակցություններ անվտանգության հուսալի երաշխիքների շուրջ, որոնք կօգնեն Ուկրաինային վերադառնալ բնականոն կյանքին»,- ընդգծել է Սվիդենկոն։

Նա հույս է հայտնել, որ պատերազմը կավարտվի 2025 թվականին։

Պուտինը նախկինում խոսել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ երկխոսության անհնարինության մասին, քանի որ նա «արգելել է բանակցությունները Ռուսաստանի հետ»։ Պուտինը վկայակոչել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽԽ) որոշումը, որն արգելում է անձամբ Պուտինի հետ բանակցությունները։

Զելենսկին այս փաստաթուղթը ստորագրել է 2022 թվականի հոկտեմբերին, որից հետո Կրեմլը կոչ էր արել չեղյալ համարել հրամանը։ Ինքը՝ Զելենսկին, 2024 թվականի հուլիսին հայտարարել է Պուտինի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, բայց միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը համաձայնի քննարկել խաղաղության ծրագիրը, որը Կիևը կհաստատի իր գործընկերների հետ։

2024 թվականի հունիսին Պուտինը սահմանել է խաղաղ բանակցությունների մեկնարկի իր պայմանները։ Դրանց թվում են ուկրաինական բանակի դուրսբերումը Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների չգրավված հատվածներից, Կիևի պաշտոնական հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց, Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակի հաստատումը, երկրի «ապառազմականացումն» ու «ապազգայնականացումը», ինչպես նաև Ռուսաստանի դեմ արևմտյան բոլոր պատժամիջոցների չեղարկումը։ Պուտինը նաև հայտարարել է, որ անցյալ տարվա մայիսին Զելենսկիի նախագահական ժամկետի ավարտից հետո Ուկրաինայում օրինական իշխանություն է համարում միայն Գերագույն Ռադան։ Ուկրաինայի նախագահն այս պայմանները հերթական վերջնագիր է անվանել։

Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Պուտինը երկու անգամ հայտարարել է ԱՄՆ նոր նախագահի հետ Ուկրաինայի հարցով բանակցելու պատրաստակամության մասին, սակայն կոչ է արել երկխոսություն կառուցել «հավասար և փոխադարձ հարգանքի հիման վրա»։ Թրամփն իր հերթին սպառնացել է ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ընդհուպ մինչև ռուսական ապրանքների արտահանման ամբողջական էմբարգո, եթե Պուտինը չդադարեցնի Ուկրաինայի դեմ պատերազմը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի