ՄՊՀ-ում քննարկվել են ուշ վճարումների առնչությամբ կաթնամթերք արտադրողների բարձրացրած հարցերը

Լուրեր

06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում «Հայ կաթ» ՀԿ անդամ հանդիսացող կաթնամթերք արտադրողների մասնակցությամբ, որը վարում էր ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Հանդիպմանը մասնակցում էին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, ՊԵԿ և էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ անցյալ տարվանից նոր օրենսդրական կարգավորումներ են գործում, որոնց համաձայն առևտրային ցանցը պարտավոր է մատակարարին վճարումն իրականացնել սննդամթերքի համար ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: 90 օր կենտանցի և 3 մլն դրամ և ավել չվճարված պարտքի դեպքում հանձնաժողովն իրավասու է վարչարարություն իրականացնելու։ Այդ փոփոխության արդյունքում ոլորտում էական դրական տեղաշարժեր են տեղի ունեցել՝ շուրջ 2,5 մլրդ դրամի նախկինում կուտակված պարտքեր են մարվել։ Այնուամենայնիվ կաթնամթերք արտադրողները, ոլորտի առանձնահատկություններից ելնելով, մի շարք հարցեր են բարձրացրել։

Մասնավորապես արտադրողներն առաջարկում են կաթնամթերքի մի շարք տեսակների համար՝ կաթ, թթվասեր, կաթնաշոռ և այլն, որոնք պիտանելիության սեղմ ժամկետներ ունեն, վճարումների ավելի նվազ ժամկետ սահմանել։ Միաժամանակ առաջարկվել է շահութահարկից նվազեցվող խոտանված ապրանքի տոկոսն ավելացնել, քանի որ փաստացի կաթնամթերքի պարագայում այն 1 տոկոսից ավելի է կազմում։

Հանդիպման արդյունքներով որոշվել է քննարկել և բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ գտնել բարձրացված հարցերին, միաժամանակ կարևորվել է սպառողների վարքագծի փոփոխության ուղղությամբ աշխատանքների իրականացումը։