Ինչ նոր տարբերակներ է առաջարկում քաղաքային իշխանությունը տոմսային փաթեթներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Արձակուրդում գտնվող Տիգրան Ավինյանն այսօր հայտարարեց՝ ուշադիր ուսումնասիրել են վերջին շրջանում միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ քաղաքացիների արձագանքներն ու առաջարկությունները։ Ըստ այդմ՝ փետրվարի 11-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ առաջարկելու են տրանսպորտի սակագների հետևյալ փոփոխությունները։

10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։

300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։

1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

Ստացվում է` առաջարկվող սակագներից միայն մեկի դեպքում է, որ արժեքի փոփոխություն կա՝ 2200 դրամի փոխարեն 2000 դրամ, մյուս դեպքերում փոփոխվել են միայն օգտագործման ժամկետները և ուղևորությունների քանակը։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանի գնահատմամբ՝ Ավինյանի ներկայացրած տարբերակները ոչ թե փոփոխություններ կամ զիջումներ են, այլ ծաղր։ Ավագանու ընդդիմադիր անդամն առաջարկում է հերթական նիստին օրակարգ մտցնել իրենց նախագիծը, որով, բացի քաղաքային իշխանության առաջարկած փաթեթներից, առաջարկվում է պահպանել ներկայիս՝ մեկ ուղևորության համար 100 դրամ վճարելու հնարավորությունը։ Իզաբելլա Աբգարյանի խոսքով՝ քանի որ Ավինյանն այսօր է արել հայտարարությունը, դեռ քննարկում չեն ունեցել նիստին մասնակցության և քվեարկության վերաբերյալ։ 

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ևս սա հարցի լուծում չի համարում։

«Քաղաքային իշխանությունը՝ ի դեմս ՔՊ-ի, շատ լավ գիտակցում է, որ բողոքի մեծ ալիք է բարձրանում և այսպես ցույց է տալիս, որ ինչ-որ զիջումների է գնում ընդառաջ քաղաքացիներին, և այս պարագայում, իհարկե, ծիծաղելի է իրենց բերած փոքրիկ բեկորային հարցի լուծումը․ սա հարցի լուծում չէ»,- ասաց Մանուկյանը։

Ընդդիմադիր խմբակցությունը կմասնակցի ավագանու նիստին, սակայն ինչպես կքվերակեն այս նախագծին, դեռևս հայտնի չէ։

Քաղաքային իշխանությունը, փաստորեն, ամսական, եռամսյակային, և տարեկան փաթեթների դեպքում, այս պահի դրությամբ, որևէ փոփոխություն չի առաջարկում։ Ամսական փաթեթը 9,000 դրամ է, եռամսյակայինը՝ 24,000 դրամ, տարեկանը՝ 90 հազար դրամ․ բոլորը՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներով։

Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետը հայտնել է, որ ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում կհայտարարվի «այլ փոփոխությունների և լրացումների մասին, որոնք համակարգը երևանցիների համար ավելի հարմարավետ և արդյունավետ կդարձնեն»։

Ի դեպ՝ տևական լռությունից հետո երեկ Նիկոլ Փաշինյանն անուղղակի կերպով հաստատեց, որ դեմ չէ տրանսպորտի թանկացմանը։ Այսօր էլ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց՝ Երևանում այլևս «հուսահատության» Գազելներ չկան՝ ըստ էության արդարացնելով տրանսպորտի թանկացումը։

Հավելենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է Տիգրան Ավինյանի հրապարակմանը և հայտարարել, որ փետրվարի 1-ից նախատեսվող բոյկոտն ուժի մեջ է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան