Քաղաքական ուժերը պետք է հետևություն անեն՝ որքա՞ն քվե ստացան իրենք ազատ և արդար ընտրությունների արդյունքում առանց իշխանության «դաբրոյի». Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներն իսկապես անսպասելի էին: Որ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը լինելու էր առաջատար, որեւէ մեկը չէր կասկածում, սակայն հազիվ թե որեւէ մեկը հավատար, որ այն կստանա ավելի քան 81 տոկոս քվե: Ճիշտ այնպես, ինչպես տարեսկզբին որեւէ մեկը չէր հավատում, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի թավշյա հեղափոխություն իրականացնել՝ պարտադրելով Սերժ Սարգսյանին հրաժարական տալ ու ՀՀԿ-ին հեռացնելով իշխանությունից:

«Իմ քայլը» դաշինքն իր ձայները ստացավ բացարձակ ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում. սեպտեմբերի 23-ի ընտրություններն անցան առանց միջադեպերի, առանց ընտրակեղծիքների, առանց ընտրակաշառքի, առանց վարչական ռեսուրսի կիրառման: Եվ ընտրություններից հետո մասնակից բոլոր ուժերն անխտիր ընդունեցին արդյունքները, որեւէ մեկը չփորձեց բողոքարկել որեւէ տեղամասի արդյունք: Ու սեպտեմբերի 23-ի ընրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին՝ Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների համար պետք էր միայն իշխանությունների քաղաքական կամքը: Իհարկե, պետք է արձանագրենք, որ 81 տոկոս քվեն «Իմ քայլը» ստացավ Նիկոլ Փաշինյանի ու թավշյա հեղափոխության շնորհիվ: Այսինքն՝ դրանք ոչ թե «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի, այլ Նիկոլ Փաշինյանի քվեներն էին. ժողովուրդն այսպես իր աջակցությունը հայտնեց Փաշինյանի իշխանությանը` միաժամանակ տալով խորհրդարանը ցրելու եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու քարտ բլանշ:

Բայց եւ Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետ դառնալուց հետո պետք է խնամքով մոտենա իրենց հաղթանակին, պետք է աշխատել ուժերի գերլարումով չհիասթափեցնելու մարդկանց, որովհետեւ իրենք ստացել են գերակշիռ մեծամասնության վստահության քվեն: Միաժամանակ, նա չպետք է կրկնի նախորդի սխալերը: Նա նաեւ չպետք է կրկնի նոր իշխանության վրիպակները` չկտրի ինստիտուցիոնալ հիշողության թելը, այսինքն՝ չպետք է իրականացնի կադրային ջարդ, այլ թավշյա սերնդափոխության ճանապարհով ընթանա:

Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակից ուժերին, ապա նրանցից յուրաքանչյուրը հետեւություններ պետք է անի՝ ի վերջո, որքա՞ն քվե ստացան իրենք ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում առանց իշխանության «դաբրոյի», առանց ընտրակաշառքի, առանց վարչական ռեսուրս կիրառելու: Եւ որոշ քաղաքական ուժեր ճիշտ կանեն` մտածեն՝ արդյոք իմաստ ունի իրենց գոյությունը քաղաքական ասպարեզում, եթե արդար ընտրություններում սարսափելի քիչ ձայն են ստանում»:

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: