Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 40 մլն դոլարի վարկ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերակառուցման զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 40 մլն դոլարի վարկ՝ հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար։ Այս մասին Ազգային ժողովի նիստում վարկային համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։

Փոխնախարարը նշեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2024թ. օգոստոսին։

Ղալեչյանը նշեց, որ ծրագրի նպատակը վերականգնվող էներգիան զարգացնելն է՝ դրա ծավալներն ընդլայնելու և այն էլեկտրացանցին ինտեգրելու միջոցով, արդիականացնելով էներգետիկ ենթակառուցվածքը, ապահովելով դրա հուսալիությունն ու կայունությունը և բարձրացնելով էլեկտրաէներգիայի փոխանցման ընկերության առևտրային կենսունակությունը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» , «Մարաշ» և «Եղեգնաձոր» ենթակայանները։
«Ենթակայանների երկաթբետոնե կոնստրուկցիաները 40 տարուց ավելի շահագործումից հետո դարձել են անօգտագործելի, իսկ մալուխային խրամուղիները գտնվում են ծայրահեղ անմխիթար վիճակում։ Չի ապահովվում մալուխների ջրամեկուսացումը, ինչն իր հերթին հանգեցնում է մալուխների մեկուսիչ շերտի քայքայման և վթարների առաջացման»,- ասաց փոխնախարարը։