Սիրիան խզել է Ռուսաստանի հետ Տարտուս նավահանգստի կառավարման 49-ամյա ժամկետով պայմանագիրը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայի նոր իշխանությունները խզել են պայմանագիրը ռուսական ընկերության հետ՝ Միջերկրական ծովի Տարտուս նավահանգստի կառավարման վերաբերյալ։ Մասնավորապես, սիրիական al-Watan թերթը, հղում անելով մաքսային վարչության տնօրեն Ռիադ Ջուդիին, հայտնել է, որ սիրիական իշխանությունների և ռուսական «Ստրոյտրանսգազ» ընկերության միջև Տարտուս նավահանգստի կառավարման մասին համաձայնագիրը չեղարկվել է։ Պայմանագրի խզման ամսաթիվը հրապարակման մեջ նշված չէ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ներդրումային պայմանագիրը կնքվել է 2019 թվականին՝ 49 տարի ժամկետով։ Ըստ դրա պայմանների՝ Մոսկվան ստացել էր նավահանգիստը կառավարելու իրավունք և պետք է ավելի քան 500 մլն դոլար ներդներ դրա արդիականացման համար։

Ռուսաստանը նավահանգիստն օգտագործում է ռազմական նպատակներով դեռևս խորհրդային ժամանակներից՝ 1971 թվականից։ Ներկայում Տարտուսում տեղակայված է ՌԴ նավատորմի ռազմածովային նյութատեխնիկական ապահովման կենտրոնը, որը միակ ռուսական ռազմածովային հաստատությունն է Միջերկրական ծովում:

2024 թվականի վերջին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից մի քանի օր առաջ, ռուսական նավերը հեռացել էին Տարտուսից։ Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանը կցանկանար Սիրիայում իր բազաները պահպանել նաև երկրում իշխանափոխությունից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի