Էրդողանը հոդվածը ռուս-թուրքական հարաբերությունների ու համագործակցության մասին

Լուրեր

13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսական «Կոմերսանտ» թերթում հոդված է հրապարակել ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Էրդողանը նախ անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախորդ շաբաթ Սիրիայի Իդլիբ նահանգի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը՝ ավելացնելով, որ այդ «համաձայնությամբ կանխվել է Սիրիայում հնարավոր հումանիտար ճգնաժամը». փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքիայի նախագահը Ռուսաստանին համարել է առաջինը այն երկրների շարքում, որոնց հետ Թուրքիան աշխատում է Սիրիայի հարցի լուծման ուղղությամբ:

Էրդողանը շատ կարևոր է համարել նաև Ռուսաստանի ու Իրանի հետ իրականացվող Աստանայի գործընթացը. «Մեր միջև մտածողության ու մոտեցումների տարբերություն կա, սակայն մենք տարբերություններց ավելի շատ կարողացանք ընդհանրությունները վեր հանել: Հուսով եմ, որ այս համագործակցությունն ապագայում ևս կշարունակվի»:

Թուրքիայի նախագահը Սոչիում Պուտինի հետ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ ասել է հետևյալը. «Իդլիբի հարցով Սոչիում ձեռք բերված համաձայնությամբ որոշեցինք ապառազմականացված գոտի հիմնել: Ընդդիմադիրները կշարունակեն մնալ այն տարածքներում, որոնցում հիմա գտնվում են: Իսկ մեր և Ռուսաստանի կողմից որպես ծայրահեղական խմբավորում ընդունվածներին թույլ չենք տալու այդ տարածաշրջանում գործունեություն ծավալել:

Էրդողանը խոսել է նաև քրդական ծայրահեղական կազմակերպությունների, Սիրիայի քրդերի «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի», Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության մասին՝ նրանց  բոլորին համարելով ահաբեկչական կազմակերպություն ու ակնկալելով Ռուսաստանի աջակցությունը դրանց դեմ Թուրքիայի մղած «պայքարին»:

Գալով Սիրիայի հարցով բանակցություններին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք կողմ են այդ բանակցություններին «չափավոր ընդդիմադիրների» մասնակցությանը, քանի որ «դա անհրաժեշտություն է Ժնևի ու Աստանայի ձևաչափերն առաջ մղելու համար»:

Էրդողանը հավաստիացրել է, որ ռուս-թուրքական համատեղ էներգետիկ նախագծերի, փոխադարձ ներդրումների և հումանիտար ու մշակութային հարաբերությունների զարգացման համար իրենք անում են անհրաժեշտ բոլոր քայլերը:

«Հավատում եմ, որ նույն տարածաշրջանը կիսող և հարյուրամյակներ շարունակ պատմություն կերտած թուրք և ռուս ժողովուրդները պետք է ունենան խորը, անկեղծ և մտերիմ հարաբերություններ: Ցանկանում եմ շեշտել, որ միշտ աջակցելու ենք այս ուղղությամբ իրականացվող քայլերին»,- եզրափակել է Էրդողանը: