Թրամփին առաջարկել են հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը գտնվում է անբարենպաստ վիճակում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որոշումների շնորհիվ, հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Նա նշել է, որ հաջորդ նախագահի վարչակազմը պետք է «որոշում կայացնի Իրանի վերաբերյալ» առաջիկա մեկ ամսվա ընթացքում։

Ուոլցի խոսքով՝ Իրանը թուլացել է, քանի որ Իսրայելը հաղթել է Թեհրանի աջակցությունը վայելող խմբավորումներին։ Նա հիշեցրել է «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունը, Սիրիայում Բաշար ալ-Ասադի կառավարության տապալումը և ՀԱՄԱՍ-ի «մեկուսացումը»։ Մասնավորապես, նրա կարծիքով, դա է պատճառը, որ ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագիր է կնքել Իսրայելի հետ։

«Եվ հիմա Իրանի հակաօդային պաշտպանությունը ոչնչացված է։ Այսպիսով, հիմնական որոշումները կայացնելու պահն է: Եվ մենք դա կանենք հաջորդ ամսվա ընթացքում», – ասել է Ուոլցը CBS News-ին:

Իր հերթին, հանրապետական սենատոր Լինդսի Գրեմն էլ Politico-ի փոխանցմամբ՝ հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետք է Իսրայելին առաջարկի Վաշինգտոնի աջակցությամբ հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։

«Այնպես որ հաջորդ թեման, որը ես կքննարկեմ նախագահ Թրամփի հետ, այն է, թե ինչպես օգտագործել այս պահը իրանական միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար, քանի որ այն բացահայտվել է», – նշել է ամերիկացի սենատորը։
Bloomberg-ն էլ հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրեր ունի ուժեղացնելու ճնշումն Իրանի կառավարության վրա։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտաքին քաղաքականության վերաբերյալ իր վերջին ելույթի ժամանակ ասել է, որ Իրանի հակաօդային պաշտպանությունը «ավերակների մեջ է», իսկ հանրապետության տնտեսությունը «սարսափելի վիճակում է»։

 

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի