ԽԱՊԿ-ը Երևանի քաղաքապետի ընտրությունների միջադեպերի մասին

Լուրեր

13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, թիվ 8/05 ընտրատեղամասում տարածքային հանձնաժողովի նախագահ Նորիկ Երանյանը հարվածել է «1in.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի ձեռքին՝ ասելով «միկրոֆոնդ  էն կողմ տար»։ Լրագրողը ԽԱՊԿ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բացի այդ, օպերատորի ուսից քաշել և նկարահանմանը խանգարել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արթուր Մանուկյանին ուղեկցող անձանցից մեկը։ Հույս ենք հայտնում և պահանջում, որպեսզի իրավապահ մարմինները մանրակրկիտ հետաքննեն կատարվածը և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին. տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է Խոսքի ազատության պետական կոմիտեն:

Բարեբախտաբար, այս միջադեպը միակն է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում, երբ խախտվել են լրատվամիջոցի աշխատակիցների իրավունքները։ Սա չափազանց կարևոր փաստ է, եթե հաշվի առնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ կայացած ավագանու ընտրությունների օրը գրանցվել էր ֆիզիկական բռնության 2 եւ մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների 5 միջադեպ։

ԽԱՊԿ-ն իր մտահոգությունն է հայտնում նաև լռության օրը՝ սեպտեմբերի 22-ին,  Մեդիա կենտրոնում տեղի ունեցածի վերաբերյալ, երբ «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում էր իր մոնիտորինգի նախնական արդյունքները, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները փորձեցին խոչընդոտել այդ գործընթացը։

Մի կողմից դիտորդական առաքելություն իրականացնողները, հրապարակելով իրենց տվյալներն ընտրությունների նախօրեին, մեր գնահատմամբ, խախտեցին լռության օրվա պահանջը, քանի որ դա կարող էր ազդել ընտրողների կողմնորոշման վրա, մյուս կողմից՝ անընդունելի էր ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ու նրա համակիրների ագրեսիվ պահվածքը, երբ նրանք սրահից վրա հասան և լեզվակռվի մեջ մտան բանախոսների հետ։ Կարծում ենք՝ այս միջադեպը նույնպես կարժանանա իրավասու մարմինների ուշադրությանը։

Այդուհանդերձ, ԽԱՊԿ-ն արձանագրում է, որ ընդհանուր առմամբ այս ընտրությունները որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից նաև լրագրողների և լրատվամիջոցների համար աշխատանքային բարենպաստ պայմաններ ստեղծելու և անկաշկանդ գործելու առումով։ ԽԱՊԿ-ը կարևորում է այս նախադեպի տարածումը հետագա ընտրություններում։

 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե