Թրամփը մտադիր է գաղտնազերծել և հրապարակել Ջոն Քենեդիի ու Մարտին Լյութեր Քինգի սպանություններին վերաբերող փաստաթղթեր

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դոնալդ Թրամփը նախօրեին  հայտարարել է, որ առաջիկա օրերին կհրապարակի գաղտնի փաստաթղթեր՝ կապված ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի, սենատոր Ռոբերտ Քենեդիի և քաղաքացիական իրավունքների առաջնորդ Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանությունների հետ, գրում է Reuters-ը։

Թրամփը, որը երկուշաբթի օրը վերադառնում է Սպիտակ տուն, նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր հրապարակել գաղտնի հետախուզական և իրավապահ մարմինների փաստաթղթերը 1963 թվականին ԱՄՆ 35-րդ նախագահ Քենեդիի սպանության վերաբերյալ։

Նա նման խոստում էր տվել նաև իր պաշտոնավարման ընթացքում 2017-ից 2021 թվականներին, և հրապարակել որոշ փաստաթղթեր, բայց, ի վերջո,  Կենտրոնական հետախուզական գործակալության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի ճնշման տակ հետ էր կանգնել և գաղտնի պահել փաստաթղթերի մեծ մասը՝ վկայակոչելով ազգային անվտանգության մտահոգությունները:

«Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք հրապարակել նախագահ Ջոն Քենեդիի, նրա եղբոր Ռոբերտ Քենեդիի, ինչպես նաև դոկտոր Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանությունների և հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների հետ կապված մնացած գրառումները»,-ասել է Թրամփը Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։

Նա չի հստակեցրել, թե որ փաստաթղթերն են հրապարակվելու, և չի խոստացել ընդհանուր գաղտնազերծում։ Հիշեցնենք, որ և՛ Քինգը և՛ Ռոբերտ Քենեդին սպանվել են 1968թ-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի