Կազանի օդանավակայանի աշխատանքը սահմանափակվել է

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ անօդաչուները փորձել են հարձակվել արդյունաբերական ձեռնարկությունների վրա, սակայն դրանք ոչնչացվել են։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի տարածքում 31 անօդաչու թռչող սարք է խոցվել, գրում է Current Time-ը։

Ռուսական Telegram ալիքները հաղորդում են հունվարի 20-ի վաղ առավոտից Կազանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին։ Astra-ն, «Օստորոժնո նովոստի» և Baza-ն գրել են, որ քաղաքի բնակիչները պայթյուններ են լսել քաղաքի մի քանի շրջաններում։
Ինչպես հայտնում է Shot Telegram ալիքը, անօդաչու սարքը նկատել են Կազանի Ավիաստրոյիտելնի թաղամասում։ Ականատեսների վկայությամբ՝ անօդաչու թռչող սարքը բախվել է Ս.Պ․ Գորբունովի անվան Կազանի ավիացիոն գործարանի դատարկ վառելիքի բաքին։

Telegram ալիքները նաև հայտնում են, որ պայթյուն տեղի է ունեցել նաև Կազանի ավիացիոն գործարանի տարածքում։
Պայթյուններ են լսվել նաև քաղաքի Մոսկովսկի, Կիրովսկի և Նովո-Սավինսկի թաղամասերում, հայտնում է Baza-ն։ Տեղեկացվում է, որ ևս մեկ հարձակման թիրախ է եղել Բորիսոգլեբսկոյե օդանավակայանի վառելիքի ռեզերվուարները։

Թռիչքների սահմանափակումներ են մտցվել Կազանի, Նիժնեկամսկի և Իժևսկի օդանավակայաններում։
Իր հերթին Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան հայտնել է, որ խոցված անօդաչու թռչող սարքերից մեկի բեկորներն ընկել են ձեռնարկության տարածքում, որից հետո հրդեհ է բռնկվել, որն մարվել է։ Նա չի մանրամասնել, թե որ ձեռնարկության մասին է խոսքը։ Ըստ մարզպետի՝ ավերածություններ կամ զոհեր չկան։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի