Ինչպես է անցել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև փխրուն հրադադարի առաջին օրը․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«15 ամիս տևած պատերազմից հետո, որը սկսվել է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի գրոհից հետո ու ավարտվել նրանով, որ իսրայելական զորքերը հողին են հավասարեցրել Գազայի հատվածի մեծ մասը, կիրակի օրը ուժի մեջ է մտել հրադադարը, որի արդյունքում գերությունից ազատվել են 3 իսրայելցի կանայք, իսկ իսրայելական բանտերից՝ 90 պաղեստինցի»,- գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Կիրակի առավոտյան երկու լարված ժամերի ընթացքում թվում էր, թե հրադադարը կարող է միանգամից խափանվել։ ՀԱՄԱՍ-ը չէր կարողանում հրապարակել գերիների անունները, որոնց պլանավորում էր ազատ արձակել, ինչը դրդում էր Իսրայելին հետաձգել հրադադարը ու շարունակել Գազային ավիահարվածները։
Զինադադարի առաջին ժամերին՝ տեղական ժամանակով ժամը 08:30-ից սկսած, հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 19 պաղեստինցի, ևս 36-ը վիրավորվել է, հայտնել է ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի քաղաքացիական պաշտպանության վարչությունը: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «ահաբեկիչների մի շարք օբյեկտների»:
Երեք պատանդների անուններն ի վերջո ՀԱՄԱՍ-ի կողմից ուղարկվեցին Իսրայել՝ միջնորդների միջոցով, և Գազայում ռազմական գործողությունները դադարեցվեցին 2023 թվականի նոյեմբերի կարճատև մեկշաբաթյա զինադադարից հետո առաջին անգամ:
Կիրակի ժամը 11:19-ին Կատարի արտգործնախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին (Կատարը հրադադարի բանակցություններում միջնորդն էր) X սոցիալական ցանցում գրել է, որ վերջնական խոչընդոտները վերացվել են, և զինադադարը սկսվել է:
Վեց ժամ անց երեք իսրայելցի պատանդներ՝ 24-ամյա Ռոմի Գոնենը, 31-ամյա Դորոն Շտայնբրեխերը և 28-ամյա Էմիլի Դամարին, որը բրիտանաիսրայելական քաղաքացիություն ունի, ՀԱՄԱՍ-ի զինյալները հանձնել են Կարմիր խաչին։ Գազայից իսրայելական զորքերը նրանց տարել են մոտակայքում գտնվող Ռեյիմ ռազմաբազա, որտեղ նրանց դիմավորել են մայրերը: Իսրայելի պաշտպանության բանակը մանրակրկիտ պլանավորել էր այս նուրբ գործողությունը. ռազմական բժիշկներն ու հոգեբաններն արդեն պատրաստ էին հատուկ կենտրոնում ընդունել պատանդներին։

Ռեյմի բազայից նրանք ուղղաթիռով տեղափոխվել են Թել Ավիվի մոտ գտնվող «Շեբա» բժշկական կենտրոն, որտեղ նրանք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ և ստացել հետագա բժշկական օգնություն: Հաղորդվում է, որ երեք պատանդներից երկուսը գնդակահարվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հարձակման ժամանակ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի