Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը նպատակ ունի բարելավել դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեությունը։

Նախագիծը նպատակ ունի ստեղծել էթիկայի և վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողով, որը դատավորներին կտրամադրի գաղտնի խորհրդատվություն՝ էթիկական հարցերի շուրջ, բարձրացնել ոչ դատավոր անդամների ձայների կշիռը հանձնաժողովում, ինչը կնվազեցնի դատական կորպորատիվիզմի ռիսկը, խստացնել հանձնաժողովի անդամների ընտրության և նշանակման կարգը՝ ապահովելով արդարության և թափանցիկության բարձր մակարդակ, կարգավորել դատավոր չհանդիսացող անդամների ներկայացուցչության սահմանափակումները, որոնք վերաբերում են դատարաններում գործառույթներ իրականացնելուն, տարեկան մեկ անգամ հրապարակել հանձնաժողովի գործունեության զեկույց, որը կհամալիրվի պրակտիկայի ամփոփագրերով։

Նախագծի մշակման հիմքում ընկած է միջազգային փորձի ուսումնասիրությունը, այդ թվում՝ Ավստրիայի, Ալբանիայի, Կանադայի և Լիտվայի գործառույթների համեմատական վերլուծությունը։ Նախատեսվում է նաև ստեղծել էլեկտրոնային հարթակ, որը կխթանի խորհրդատվությունների գաղտնիության և մատչելիության ապահովմանը։

Այս փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել դատական համակարգի արդյունավետությունը և անկախությունը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և խթանել քաղաքացիների վստահությունը դատական համակարգի նկատմամբ։

Օրենսդրական փոփոխությունների համար ՀՀ պետական բյուջեում նախատեսվում են ծախսեր, որոնք հիմնականում ուղղվելու են նոր հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների վարձատրությանը և խորհրդատվությունների հարթակի ստեղծմանը։ Նախնական հաշվարկներով՝ միայն ոչ դատավոր անդամների վճարումների համար ամսական կպահանջվի շուրջ 1.74 մլն ՀՀ դրամ։

Նախագիծը համահունչ է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությանը և ուղղված են արդարադատության ոլորտի առավել թափանցիկ և արդյունավետ կառավարմանը։