Իրանի նախագահը Պուտինի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում
Քաղաքականություն
17.01.2025 | 20:16
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Աֆղանստանում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Քննարկել ենք Հարավային Կովկասում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում համագործակցության հարցերն ու ոլորտները»,- ասել է Փեզեշքիանը։