Պուտինը և Փեզեշքիանը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը
Քաղաքականություն
17.01.2025 | 19:13
ՌԴ և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթուղթը պետք է Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերությունները նոր մակարդակի հասցնի:
Համաձայնագիրը ներառում է տարբեր ոլորտներ, ներառյալ՝ պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը և տեխնոլոգիաները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի