Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. երկու երիտասարդ ձերբակալվել է

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 16-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Գուգարքի գյուղապետարանի մոտ, գիշերվա ժամը 4-ի սահմաններում, նկատել են կայանած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա, որի բեռնախցիկը եղել է բաց, իսկ շենքի մոտ եղել է սև վերնազգեստով մի երիտասարդ, որին ոստիկանները ճանաչել են․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Տեսնելով իրավապահներին` նա դիմել է փախուստի։ Ոստիկանները մոտեցել են մեքենային, որի վարորդ ներկայացած 41-ամյա տղամարդու հետ ստուգել են բեռնախցիկի պարունակությունը։ Բեռնախցիկում կային երկու համակարգիչ և այլ սարքեր։ Շենքի հետնամասում իրավապահները նկատել են գետնին դրված համակարգչի երեք մոնիտոր, պրոցեսոր, ցանցային սարք և հեռուստացույց։ Շենքի այդ հատվածի պատուհանը բաց էր, դրսի կողմից դրված էր մետաղյա լինգ: Հանցանք կատարելու հիմնավոր կասկածով վարորդը ձերբակալվել և իր վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին: Բաժին է հրավիրվել Գուգարքի վարչական ղեկավարը: Նա հաղորդում է տվել, որ գյուղապետարանի առաջին հարկի պատուհանը տեխնիկական միջոցով բացել և աշխատասենյակներից գողացել են չորս համակարգիչ, երկու տպիչ սարք, հեռուստացույց և էլեկտրական կարգավորիչ՝ պատճառելով մոտ երկու միլիոն դրամի վնաս:

41-ամյա տղամարդը հայտնել է, որ անձնական ավտոմեքենայով իրականացնում է տաքսի ծառայություն, և ժամը 3.30-ի սահմաններում զանգահարել է 23-ամյա երիտասարդն ու իրեն կանչել Գուգարքի գյուղապետարանի մոտ՝ ասելով, թե տեղափոխելու իրեր կան։ Մոտենալով գյուղապետարանին երիտասարդը բացել է մեքենայի բեռնախցիկը և սկսել իրեր բեռնել, որի ընթացքում էլ մոտեցել են ոստիկանության ծառայողները, և պատվիրատուն դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումներով 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է, ձերբակալվել և տեղափոխվել բաժին: 41-ամյա տղամարդն ու 23-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն: