Վիշեգրադյան միջազգային հիմնադրամն աջակցում է Հայաստանի բուհերի և քառյակի անդամ երկրների բուհերի միջև համագործակցության խորացմանը

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մայա Վավժիկի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի պատվիրակությունը Հայաստան է ժամանել «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով եզրափակիչ համաժողովին մասնակցելու նպատակով։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և կարևորել Վիշեգրադյան խմբի երկրների՝ Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի հետ համագործակցության խորացումը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում կարևոր ուղղություն է նաև Վիշեգրադյան քառյակի հետ համագործակցության ընդլայնումը։

Արթուր Մարտիրոսյանն շեշտել է՝ Եվրոպական միությունը ԿԳՄՍ նախարարության նշանակալի գործընկերներից է, իսկ Եվրոպական միության հետ համագործակցությունն ամրագրված է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որի մի շարք կետեր վերաբերում են ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներին:

Անդրադառնալով Վիշեգրադյան խմբի շրջանակում համագործակցության զարգացմանը՝ նախարարի տեղակալը կարևորել է՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման խթանման առումով ազդակներ ստացվել են նաև քաղհասարակության կողմից։

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև «Էրազմուս+» ծրագրին, որը Հայաստան-ԵՄ համագործակցության արդյունավետ գործիքներից է բարձրագույն կրթության ոլորտում։ «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է գիտության, «Ստեղծագործ Եվրոպան»՝ մշակույթի ոլորտներում համագործակցության խթանման համար: Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ նշված բոլոր ուղղություններով համագործակցության թիրախները համահունչ են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների և ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրերին։

Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մայա Վավժիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի՝ Եվրամիության հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Նրա խոսքով՝ հիմնադրամի նպատակն է խթանել և զարգացնել մշակութային համագործակցությունը գիտության, հետազոտության, կրթության և երիտասարդության փոխանակման ոլորտներում ինչպես նշված չորս երկրների, այնպես էլ գործընկեր այլ պետությունների միջև:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթաթոշակային տարբեր ծրագրին, որոնք նախատեսված են Վիշեգրադյան չորս երկրների և գործընկեր պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների և համապատասխան քաղաքացիություն ունեցող հետազոտողների, ուսումնասիրողների և սովորողների համար։ Հայաստանի Հանրապետությունը ևս, ի թիվս Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Սերբիայի, Ալբանիայի և մի շարք այլ երկրների, ընդգրկված է ծրագրում:

Մայա Վավժիկը տեղեկացրել է՝ Վիշեգրադի կրթաթոշակները նախատեսված են բակալավրիատում, մագիստրատուրայում սովորող ուսանողների և հետազոտողների համար՝ մինչև չորս կիսամյակ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ավելի քան 190 բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու նպատակով: Այս համատեքստում կողմերը կարևորել են Հայաստանից ավելի մեծ թվով ուսանողների ներգրավվածությունը ծրագրին:

Նշվել է նաև, որ Վիշեգրադյան միջազգային հիմնադրամն աջակցում է Հայաստանի բուհերի և քառյակի անդամ երկրների բուհերի միջև համագործակցության խորացմանը: