Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը ստորագրել են Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Կատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրվել է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի վերջնական տարբերակը։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ-ի և Կատարի ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել նաև Գազայի հատվածում հրադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ։

Ըստ հրապարակման՝ Դոհայում հաստատվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման միջև համաձայնագրի վերջնական տարբերակը։ Փաստաթուղթը ստորագրել են Իսրայելի, ՀԱՄԱՍ-ի, ԱՄՆ-ի և Կատարի բանակցողները: Վաշինգտոնի անունից փաստաթուղթը ստորագրել է դիվանագետ Բրեթ Մաքգերքը։ Կատարից ու ԱՄՆ-ից բացի՝ գործարքի երաշխավոր է դարձել նաև Եգիպտոսը։

«Նեթանյահուին բանակցող թիմից տեղեկացրել են, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել պատանդներին ազատ արձակելու գործարքի շուրջ։ Ազատ արձակված պատանդներին ընդունելու համար արդեն նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում»,- հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունը, ըստ ամենայնի, նշանակում է, որ Իսրայելի իշխանությունները կհաստատեն համաձայնագիրը՝ չնայած իշխող կոալիցիայի ներսում առկա հակասություններին։

Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնել են նաև, որ երկրի ռազմաքաղաքական կաբինետը «կհավաքվի՝ համաձայնագիրը հաստատելու համար»։ Այնուհետև այն պետք է հաստատվի ամբողջ կառավարության կողմից: Նեթանյահուի թիմը հստակ ժամկետ չի նշել, թե երբ է նախարարների կաբինետի նիստը։

Ըստ AFP-ի՝ համաձայնագրի ստորագրումը նշանակում է, որ հրադադարն ուժի մեջ կմտնի կիրակի՝ հունվարի 19-ին։ Axios-ը, վկայակոչելով Նեթանյահուի օգնականին, հայտնում է, որ վերջնաժամկետը տեղափոխվել է երկուշաբթի՝ հունվարի 20-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի