Նախնական տվյալներով՝ «Իմ քայլը»՝ 81.06%, ԲՀԿ՝ 6.95 %, «Լույս» դաշինք՝ 4.99%. Հայկ Մարությանը համարվում է իրավունքի ուժով ընտրված քաղաքապետ

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ստացվել են մայրաքաղաքի բոլոր 475 ընտրատեղամասերից:

Ըստ այդմ՝ ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 294 109 քվե կամ 81.06%, առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է:

Երկրորդ տեղում 25 219 քվեով կամ 6.95 % ձայնով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է:

Երրորդը «Լույս» դաշինքն է, որն ստացել է 18 112  քվե կամ ընտրողների 4.99%-ը:

 

Մնացած քվեները բաշխվել են հետևյալ կերպ.

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը – 2 502 ձայն կամ 0.69%

«Երևանցիներ»  կուսակցությունների դաշինք – 2 985 ձայն կամ 0.82%

«Երկիր Ծիրանի» կուսակցություն –5 059 ձայն կամ 1.39%

«Ժառանգություն» կուսակցություն – 2709 ձայն կամ 0.75%

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն –799 ձայն կամ  0.22%

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 5 882 ձայն կամ 1.62%

Հայք (հայկազուններ) կուսակցություն – 692 ձայն  կամ 0.19%

«Ռեֆորմիստներ» կուսակցություն – 792 ձայն կամ 0.22%

«Օրիաց երկիր» կուսացություն – 3948 ձայն կամ 1.09%

 

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, Հայկ Մարությանը համարվում է իրավունքի ուժով ընտրված քաղաքապետ, քանի որ ստացել է ձայների 50 տոկոսից ավելին:

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցել է 12 քաղաքական ուժ. «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի», ՀՅ Դաշնակցություն, «Հայք» («Հայկազուններ»), Ռեֆորմիստների, «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Երևանի հանրություն», «Երևանցիներ», «Իմ քայլը» և «Լույս» կուսակցությունների դաշինքները:

Համաձայն Ընտրական օրենսգրքի, Երևանի ավագանու անդամների 65 մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են ընտրություններում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 6 (8) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երեքից պակաս կուսակցություն կամ դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երեք քաղաքական ուժերը: