ՔԿ-ն դատախազությունից ընտրախախտումների վերաբերյալ 3 հաղորդում է ստացել. Կամո Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
Բոլորը

Այս պահի դրությամբ՝ ՀՀ Քննչական կոմիտեում ընտրական հանցագործությունների, խախտումների վերաբերյալ դատախազությունից ստացվել է 3 հաղորդում: Այս մասին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Կամո Սահակյանը:

Սահակյանի խոսքով՝ դրանցից երկուսը լրատվամիջոցներում հրապարակումների դեպքերի վերաբերյալ է, մեկը ստացվել է 40/46 ընտատեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից: Բոլորի վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր, իրականացվում են համապատասխան ստուգողական գործողություններ՝ քրեական գործ հարուցելու հարցը քննարկելու համար:

Կամո Սահակյանը նաև մանրամասներ ներկայացրեց ստացված հաղորդումների բնույթի մասին. մեկը վերաբերում է Երևանի Էրեբունի վարչական շրջանի 10/22 ընտրատեղամասոմ տարեց կնոջ կողմից տարեց ամուսնու հետ միասին քվեախցիկ մուտք գործելու դեպին, մյուսը՝ Նոր Նորք վարչական շրջանի 2/46 տեղամասում քվեախցիկի անմիջապես վերևում՝ առաստաղին տեսախցիկ ամրացված լինելու դեպքին, իսկ 40/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի հաղորդումը վերաբերում է կնոջ կողմից կրկնաքվեարկության փորձ կատարելուն:

Ստացված հաղորդումների դեպքերով օրենքով սահմանված կարգով քննչական դատավարական գործողություններ են իրականացվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: