Անահիտ Մանասյանը հանդիպել և զրուցել է ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ

Լուրեր

06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ հունվարի 10-ին, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու ազատազրկված անձանց պահման պայմանների ընթացիկ վիճակին և առկա կարիքներին։ Անահիտ Մանասյանի այցի նպատակն էր նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ առանձնազրույց ունենալը․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի, տեղակալ Գուրգեն Սարգսյանի և հիմնարկի պետ Արսեն Արզումանյանի ուղեկցությամբ Ծառայության պետն ու Մարդու իրավունքների պաշտպանը շրջայց են կատարել հիմնարկի տարածքում։ Այցելել են հանրային պաշտպանների և ազատազրկված անձանց միջև տեսահաղորդակցության համար նախատեսված ձայնամեկուսիչ սենյակներ, երկարատև և կարճատև տեսակցությունների սենյակներ, զբոսահրապարակ։  Խոհանոցում ծանոթացել են մասնավոր ընկերության կողմից ճաշապատրաստման ընթացքին, Անահիտ Մանասյանին ներկայացվել են սննդի որակի վերահսկողության մեխանիզմները։

Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է նաև հիմնարկի միջանցքներում փակցված հակավանդալային, նոր հեռախոսներին, որոնց միջոցով կարելի է անվճար զանգեր  իրականացնել Մարդու իրավունքների պաշտպանի և այլ կառույցների թեժ գծեր, ինչպես նաև՝ ամսական 20 րոպե անվճար զանգեր ՀՀ բոլոր ֆիքսված և բջջային ցանցեր։ Ծառայության պետն ընդգծել է նաև, որ այժմ անվճար րոպեների սպառումից հետո ազատազրկված անձինք ստանում են խոսելաժամանակ շատ ավելի մատչելի սակագնով։

Կարանտինային մասնաշենքում Ծովինար Թադևոսյանն ու Անահիտ Մանասյանն այցելել են խցեր, զրուցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնվող հարցերը։

Շրջայցի ընթացքում Քրեակատարողական ծառայության պետը Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել է հիմնարկում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև համակարգային ընդհանուր խնդիրների հաղթահարմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումների ընթացքը։

Ավարտին Անահիտ Մանասյանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել և զրուցել են ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ։