Անկարան արձագանքել է Սիրիայում Թուրքիայի հետ սահմանին ֆրանսիական զորքերի տեղակայման քրդերի կոչերին

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել է PKK/YPG-ի՝ Սիրիայում Թուրքիայի հետ սահմանին ֆրանսիական զորքեր մտցնելու կոչին։

«Մենք, անկեղծ ասած, ուշադրություն չենք դարձնում այն ​​երկրներին (նկատի ունի Ֆրանսիան), որոնք օգտագործում են Ամերիկայի իշխանությունը և թաքնվում դրա հետևում՝ իրենց շահերը [Սիրիայում] առաջ մղելու համար»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ Ֆրանսիան պետք է վերադարձնի իր քաղաքացիներին, որոնք բանտարկվել են Սիրիայում՝ կապված ջիհադիստների գործունեության հետ, և նրանց դատարանի առաջ կանգնեցնի հայրենիքում։

«Եթե Ֆրանսիան կարողանար ինչ-որ բան անել, ապա պետք է տաներ իր քաղաքացիներին և դատեր»,- ասել է Ֆիդանը։

Նա Փարիզին մեղադրել է Սիրիայում Անկարայի անվտանգության մտահոգություններն անտեսելու մեջ՝ չվերադարձնելով Ֆրանսիայից ջիհադիստներին, այլ նրանց թողնելով խմբավորման հսկողության տակ, որին Թուրքիան համարում է ահաբեկչական սպառնալիք:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ քննարկումներ են ընթանում՝ արդյո՞ք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի զորքերը կարող են ապահովել սահմանային գոտու անվտանգությունը Սիրիայի հյուսիսում՝ թուրքական սահմանին, Թուրքիայի և Արևմուտքի կողմից աջակցվող սիրիական քրդական ուժերի միջև հակամարտությունը մեղմելու ջանքերի շրջանակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի