ԵՄ-ում մտավախություն ունեն, որ Թրամփը կչեղարկի ՌԴ-ի դեմ Բայդենի վարչակազմի սահմանած պատժամիջոցները․ FT

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ պաշտոնյաները վերլուծում են հարյուրավոր գործադիր հրամաններ և պատժամիջոցներ, որոնք սահմանվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից՝ աճող մտավախությունների ֆոնին, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի դրանք, որը կարող է վնասել միջազգային հարաբերություններին ու առևտրին, գրում է Financial Times-ը։

Բրյուսելն անհանգստացած է, որ Թրամփը կարող է փորձել չեղարկել իր նախորդի որոշումները պարզապես այն պատճառով, որ դրանք ընդունվել են Բայդենի կողմից՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու եվրոպական դաշնակիցների վրա նման քայլերի ազդեցությանը:

Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաները հրահանգել են վերանայել Բայդենի հրամանները՝ սկսած Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից մինչև առևտուր և կիբերանվտանգություն, որպեսզի տեսնեն, թե որ չեղարկումները կարող են ամենամեծ ազդեցությունն ունենալ դաշինքի վրա, լրատվամիջոցին հայտնել են իրավիճակին ծանոթ երեք աղբյուրներ։

Հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությանն ընդառաջ շտապողականությունն ընդգծում է ԵՄ-ի անորոշությունը նորընտիր նախագահի հավանական գործողությունների վերաբերյալ, երբ նա վերադառնա Սպիտակ տուն՝ ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցների հասցեին արդեն իսկ հնչեցրած սպառնալիքներից հետո: Վերջին օրերին Թրամփը հրաժարվել է բացառել ռազմական ուժի կիրառումը կամ Դանիայի նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը, որպեսզի ստիպի վաճառել Գրենլանդիան: Նա նաև առաջարկել է, որ Կանադան դառնա Միացյալ Նահանգների մաս, ինչպես նաև վերահսկել Պանամայի ջրանցքը:

Պաշտոնյաների խոսքով՝ ԵՄ-ի ամենամեծ մտահոգությունն այն է, որ Թրամփը կչեղարկի Բայդենի բազմաթիվ գործադիր հրամանները, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ 2022 թվականից ի վեր Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման համար: Միության պաշտոնյաները հույս ունեն, որ Թրամփը կպահպանի այդ պատժամիջոցները, որպեսզի դրանք օգտագործի որպես պոտենցիալ լծակ Մոսկվայի հետ հրադադարի վերաբերյալ ցանկացած հնարավոր բանակցություններում:

Թրամփի անցումային թիմի մամուլի խոսնակն ասել է, որ նորընտիր նախագահը ստացել է «հզոր մանդատ՝ իրագործելու նախընտրական արշավի ժամանակ իր տված խոստումները և խախտելու Վաշինգտոնում ստատուս քվոն»:

Անցյալ ամառ Եվրահանձնաժողովը ստեղծել է բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված ներքին թիմ՝ Թրամփի երկրորդ նախագահության հնարավոր ազդեցությունների ռազմավարությունը մշակելու և դրանք զսպելու կամ արձագանքելու համար:

«Մտահոգությունն այն է, որ նա կորոշի իրավիճակը փոխել միայն այն պատճառով, որ Բայդենն է արել։ Մենք պետք է իմանան, թե ինչպես դա կարող է ազդել մեզ վրա»,- ասել է աղբյուրներից մեկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի