ԱՄՆ-ն աշխատում է Սիրիայում Թուրքիայի հարձակումը կանխելու ուղղությամբ․ Բլինքեն

Լուրեր

07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնն աշխատում է Սիրիայում Թուրքիայի մտահոգությունները լուծելու ուղղությամբ՝ ՆԱՏՕ-ի դաշնակցին հետ պահելու քուրդ զինյալների դեմ հարձակումը սրելուց, գրում է AFP-ը։

Բլինքենն ասել է, որ Թուրքիան «օրինական մտահոգություններ» ունի Սիրիայում PKK-ի զինյալների վերաբերյալ, և Բաշար Ասադի տապալումից հետո կոչ է արել երկրում որոշում կայացնել, որը կներառի «օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների» դուրսբերումը:

«Դա գործընթաց է, որը որոշ ժամանակ կպահանջի, միաժամանակ, այն, ինչը սկզբունքորեն չի համապատասխանում այն ​​ամեն դրականին, ինչ տեսնում ենք Սիրիայում, հակամարտություն կլինի և մենք շատ ջանասիրաբար կաշխատենք, որպեսզի դա տեղի չունենա»,- ասել է Բլինքենը Փարիզում լրագրողների հետ զրույցում։

Թուրքիան սպառնում է հարձակվել Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) դեմ՝ PKK-ի զինյալներին ոչնչացնելու նպատակով։ Քրդերի գլխավորած SDF-ը վերջին տասնամյակում աշխատում է Միացյալ Նահանգների հետ՝ պայքարելու ԻԼԻՊ-ի դեմ։

Բլինքենն ասել է, որ ակնկալում է՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը նույնպես «շատ մեծ շահագրգռվածություն» կցուցաբերի՝ երաշխավորելու, որ «Իսլամական պետություն»-ը «նորից չի բարձրացնի գլուխը»:

«Դրա կարևոր մասն այն է, որ մենք կարողանանք Սիրիայի դեմոկրատական ​​ուժերին հնարավորություն տալ անել այն աշխատանքը, որը նրանք անում էին»,- հայտարարել է նա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի